Պուտինը 75-ամյակի կապակցությամբ Լավրովին պարգևատրել է ՌԴ բարձրագույն պետական շքանշանով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին պարգևատրել է ՌԴ բարձրագույն պետական շքանշանով՝ Սուրբ Անդրեաս առաքյալի շքանշանով։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալումմ, նշում է ՏԱՍՍ-ը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության զարգացման և իրականացման գործում մեծ ավանդի, ինչպես նաև կառավարության երկարամյա արդյունավետ գործունեության համար», ասված է հրամանագրում։
Լավրովը մարտի 21-ին դառնում է 75 տարեկան։ Նա զբաղեցնում է արտգործնախարարի պաշտոնը շուրջ 22 տարի՝ զիջելով միայն Խորհրդային Միության նախարար Անդրեյ Գրոմիկոյին (28 տարի պաշտոնավարում): Նա ՌԴ կառավարությունում ավելի երկար է աշխատել, քան որևէ այլ նախարար։
Լավրովն ԱԳՆ համակարգում աշխատում է 1972 թվականից։ 1992-1994 թվականներին եղել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար, իսկ 1994-2004 թվականներին՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի