Մեկ շաբաթ Կապանը կապրի մշակութային կյանքով
Մարտի 20-ին Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ կամերային թատրոնի՝ նախադեպը չունեցող ներկայացումների փառատոնի բացումը՝ նվիրված Կապանի պետթատրոնի հիմնադրման 90-ամյակին։ Այն հանդիսատեսին կպահի հաճելի լարվածության մեջ և կավարտվի Հայաստանի թատերական գործիչների միության ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխությամբ, որ երկրորդ անգամ է անցկացվում Կապանում։
Թատրոնի դահլիճում հավաքված թատերասերներին և հյուրերին բարեմաղթանքի և օրհնանքի խոսքեր հղեց Վահանավանքի հոգևոր հովիվ տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը։
Բացման խոսքում Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն օրը հիշարժան համարեց, քանզի ըստ ամենայնի հիմք է դրվում կամերային թատրոնների ներկայացումների ամենամյա փառատոնի, նաև հույս հայտնեց, որ այն կդառնա միջազգային։ Այս համատեքստում շոյեց կապանցու ինքնասիրությունը՝ ասելով, որ կապանցին արժանի է նման փառատոն ունենալու։ Նաև երախտագիտություն հայտնեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությանը՝ գործուն աջակցությամբ փառատոնն իրականություն դարձնելու համար։
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը ողջերթի խոսքում նշեց, որ առանց Կապանի թատրոնի հնարավոր չէ պատկերացնել մարզկենտրոնի մշակութային կյանքը, իսկ փառատոնը նոր շունչ է հաղորդում ոչ միայն Սյունիքի, այլ հանրապետության թատերական կյանքին, և համոզմունք հայտնեց, որ առաջիկա օրերին քաղաքի մթնոլորտը արվեստասերների համար կլցվի յուրօրինակ գույներով, մանավանդ որ հանրապետության թատերական կոլեկտիվների ներկայացումներին կապանցի հանդիսատեսը միշտ էլ սպասել է։
Թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանը երախտագիտություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցեցին, օժանդակեցին, որ կամերային ներկայացումների փառատոնը կայանա, իսկ ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխությունն այս անգամ անցկացվի Կապանում։
Հանդիսության մասնակիցներին երաժշտական ողջույններ հղեց Կապանի համայնքապետարանի մշակույթի կենտրոնի լարային քառյակը (գեղարվեստական ղեկավար՝ Աշոտ Խաչատրյան)։
Ցուցադրվեց տեսաֆիլմ՝ Կապանի Ալ․ Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի 90-ամյա ճանապարհի մասին, այնուհետև եղավ հյուրասիրություն։
Փառատոնը մեկնարկեց Կապանի պետթատրոնի «Կրքոտ սիրահարը» ներկայացմամբ (ըստ Ա․ Սայմոնի), բեմադրությունը՝ Նունե Խեչումյանի։
Վահրամ Օրբելյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի