Իլոն Մասկը խոստացել է մարդանման ռոբոտների «բանակ» ստեղծել
Ամերիկյան Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը ծրագրել է մինչև 2025 թվականի վերջ ստեղծել 5,000 Optimus ռոբոտ։ Այս մասին նա հայտնել է X-ում։
Tesla-ի եռամսյակային զեկույցին նվիրված հեռարձակման ժամանակ Մասկը խոսել է Optimus ռոբոտների ստեղծման առաջընթացի մասին։ Միլիարդատերը հայտնել է, որ մինչև տարեվերջ իր ընկերությունը պետք է թողարկի 5,000 ռոբոտ։
«Ես կասեմ, որ մենք հաջողակ ենք, եթե ստանանք 10,000 միավորի կեսը, բայց նույնիսկ 5,000 ռոբոտը հռոմեական լեգեոնի չափ է»,- ասել է Մասկը։ Հին Հռոմում լեգեոնը տարբեր ժամանակներում բաղկացած էր 2-10 հազար զինվորից։
«Կարծում եմ, որ մենք բառացիորեն կստեղծենք լեգեոն. առնվազն մեկ լեգեոն ռոբոտներ այս տարի, իսկ հետո գուցե 10 լեգեոն հաջորդ տարի», - խոստացել է Իլոն Մասկը: Այսպիսով, Մասկը մտադիր է արտադրել մինչև 50,000 Optimus ռոբոտ՝ ձևավորելով յուրատեսակ «բանակ»։
Ձեռնարկատերն ընդգծել է, որ ռոբոտներ ստեղծելը Tesla-ի համար բոլորովին նոր բիզնես է, ուստի ընկերությունը սխալներ է թույլ տալիս։ Միևնույն ժամանակ Մասկը իր ռոբոտներին անվանել է Tesla-ի ամենաթանկ ակտիվը։ Նրա կարծիքով, դժվար է գնահատել արտադրությունը, որը թույլ է տալիս ստեղծել «խելացի մարդանման ռոբոտներ, որոնք ունակ են կողմնորոշվել իրականության մեջ և կատարել առաջադրանքներ ըստ պահանջի»։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի