Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Աշխարհ

Հայաստանի որոշումը՝ գնալ ԵՄ անդամակցության ճանապարհով, շատ ճիշտ է. Զելենսկու գրասենյակ

Հայաստանի որոշումը՝ գնալ ԵՄ անդամակցության ճանապարհով, շատ ճիշտ է. այս մասին AnalitikaUA-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Նրա խոսքով՝ Եվրոպան խոստումնալից շուկա է, բարձր մրցունակություն` միևնույն ժամանակ տեղդ զբաղեցնելու, լավ գումար վաստակելու և ֆինանսական և տեխնոլոգիական մեծ հնարավորությունների հասանելիության հնարավորությամբ։

«Հայաստանի համար, իմ կարծիքով, սա օպտիմալ տարբերակ է, ինտեգրվելու Է ժամանակակից համաշխարհային հանրությանը, աշխարհը բաց է, սահմանները բաց են, և դա կտրուկ կբարելավի կյանքի որակը և կկայունացնի իրավիճակը բուն Հայաստանում։ Ինձ համար ակնհայտ է, որ եվրաինտեգրումը միշտ ճիշտ ընտրություն է։ Այլ հարց է, որ մենք և դուք նույն դաշտում ենք, սա նախկին խորհրդային դաշտ է, որը Ռուսաստանը համարում է իրենը»,- ասել է Պոդոլյակը։

Նա վստահ է, որ Մոսկվան առավելագույնի կհասցնի ճնշումը Հայաստանի վրա, ինչպես դա արել է Ուկրաինայի հետ, և նաև ամեն կերպ կխոչընդոտի հանրապետության եվրաինտեգրմանը։

«Ռուսաստանի համար շատ կարևոր է, որ հետխորհրդային տարածքը երևա անբարեկարգ, ավերված, քաոսային, և Ռուսաստանից բացի ոչ ոք չկարողանա այնտեղ որևէ ծրագիր իրականացնել և թույլ տալ մարդկանց ապրել եկամուտների այլ մակարդակով», -

Այսօր ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Կողմ են քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 0: «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը: «Պատիվ ունեմ»-ը դեմ է քվեարկել: