Մեկ օրում գրանցվել է 22 ՃՏՊ․ 28 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 116 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 31, թմրանյութի հայտնաբերման՝ 14, մարմնական վնասվածք պատճառելու` 11, անձնական ունեցվածքի գողության` 9, ֆիզիկական ներգործության՝ 7, խարդախության ու շորթման՝ 6-ական, հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության ու կեղծ փաստաթղթի՝ 3-ական, ռազմական նշանակության ապրանքների մաքսանենգության ու սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, մարդու առևանգման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, զենք-զինամթերքի առգրավման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, փողերի լվացման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, խտրականության, ինքնավնասման, կանխամտածված սնանկության, սուտ մատնության ու հրազենի նույնականացման տարրերը կեղծելու կամ ջնջելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, մարմնական վնասվածքի և դրամանենգության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է զոհերով և մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 22 պատահար․ 2 մարդ զոհվել է, 28-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։




















ԱՄՆ-ն դադարեցրել է Աֆղանստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը
Եթե եվրոպացիները հանկարծ որոշեն վերադառնալ ռուսական շուկա՝ խնդրեմ, բայց հաշվի կառնենք ներկայիս իրողո...
Մինչև Սամվել Կարապետյանը իր ﬕջոցներից 540 ﬕլիոն դրամ էր ներդնում ﬔր երկրում, Փաշինյանն այլ «ներդրում...
Ծախսվել է ավելի քանի 20մլն եվրո գումար միայն սառեցված տոկոսների համար, ոչ մի մետր օդային գիծ չի կառո...
«Եկեղեցին մեր հոգևոր ամրոցն է, և մենք մեր ձևով պաշտպանելու ենք այն»․ Նարեկ Կարապետյան
Ժիրայր Լիպարիտյանի ուրացումը, Ալիևի խոսնակները Հայաստանում. Էդմոն Մարուքյան
«Երազում եմ, որ ուղղակի իրար նկատմամբ մի քիչ ներողամիտ լինենք». Խորեն Լևոնյան
ԶՊՄԿ-ի համար ակնհայտ է, որ հանքարդյունաբերությունը, հակառակ տարածված միֆի, իրականում գիտահեն ճյուղ է...
Աշխատանքային այցի ժամանակ մեր հայրենակիցների հետ ունեցած հանդիպումներից մի դրվագ․ «Մեր ձևով»
Նոր բաժին Idram&IDBank-ում