Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Տնտեսություն

Պղնձի եւ մոլիբդենի պահանջարկը կկրկնապատկվի եւ կեռապատկվի, իսկ ադրբեջանական նավթը սպառվում է. Ջհանյան

Հանքարդյունաբերությունը երկրի կարեւորագույն տնտեսական ոլորտն է եւ կարեւոր դեր է խաղում նաեւ սոցիալական ոլորտում։ Այս մասին մարտի 28-ին «Հանքարդյունաբերության դերն ու նշանակությունը տնտեսության մեջ» թեմայով քննարկման ժամանակ ասել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (ԶՄԿԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։

Նա ներկայացրել է կանխատեսումներ այն մասին, որ մինչեւ 2050թ. 30 մլն տոննա պղնձի փոխարեն, որն այսօր ամեն տարի արդյունահանվում է աշխարհում, ցուցանիշը կհասնի մինչեւ 55 մլն տոննայի։

«Սա նշանակում է, որ պղնձի պահանջարկը գրեթե կրկնապատկվելու է եւ շատ ավելի մեծ կլինի, քան առաջարկը, դեֆիցիտը տատանվելու է 1,5 մլն տոննայից մինչեւ 9,9 մլն տոննա, ինչը կբերի գների բարձրացման։ 2024թ. պղնձի արդյունահանումից ստացված եկամուտների տարեկան շրջանառությունը կազմել է 200 մլրդ դոլար, իսկ նավթը` 3,1 տրլն դոլար: Սակայն մինչեւ 2050թ. համաշխարհային շուկայում պղնձի արդյունահանման տարեկան շրջանառությունը կկազմի 1,1 տրլն դոլար, իսկ նավթը՝ մոտավորապես 700 մլրդ դոլար։

Այդ ընթացքում ադրբեջանական նավթի մասնաբաժինը համաշխարհային շուկայում կզրոյանա, քանի որ այս երկրում նավթի պաշարները սպառվում են։ Դժվար է ասել, թե Հայաստանի մասնաբաժինը պղնձի շուկայում ինչ մասնաբաժին կունենա, սակայն անհրաժեշտ է օգտագործել ողջ ներուժը եւ օգտվել սպասվող փոփոխություններից։ Միաժամանակ, Ադրբեջանի տնտեսության մեջ նավթի դերն անհամեմատ ավելի բարձր է, քան պղնձինը Հայաստանի տնտեսության մեջ։ Բացի այդ, Հայաստանում արտադրվող պղնձի մասնաբաժինը համաշխարհային շուկայում այնքան էլ մեծ չէ։ Ինչ վերաբերում է մոլիբդենի պահանջարկին, ապա դրա պահանջարկն էլ ավելի մեծ կլինի եւ կաճի 3 անգամ, ինչը նույնպես մեծ ներուժ է ստեղծում մեզ համար»,- ավելացրել է Ջհանյանը։

Նա տեղեկացրել է, որ հանքարդյունաբերության տեսակարար կշիռը Հայաստանի ՀՆԱ-ում միշտ եղել է մոտավորապես 2,5 տոկոս, իսկ 2015-2016-ից ոլորտում աճը գործնականում լճացած է։

«Միեւնույն ժամանակ, վճարված բոլոր հարկերի 5-11 տոկոսը բաժին է ընկնում մեր արդյունաբերությանը, հանքարդյունաբերական ձեռնարկությունները 2024թ.  վճարել են 500 մլն դոլարի հարկեր։ Հայաստանում կա միայն մեկ խոշոր հանքարդյունաբերական ձեռնարկություն, որը նկատելի է համաշխարհային շուկայում, մնացածը գործնականում նկատելի չեն: Հայաստանում չկան ԶՄՄԿ-ի նման մասշտաբի եւ հզորության ձեռնարկություններ։ Իրավիճակը փոխելու համար պետք է կա՛մ բացել նոր հանքեր, կա՛մ վերսկսել եղածների շահագործումը, կա՛մ ավելացնել արտադրությունը գործող հանքերում»,- ավելացրել է Ջհանյանը։

Նա ընդգծել է, որ սա այն եզակի ոլորտներից է, որը կարող է հետաքրքրություն առաջացնել նաեւ համաշխարհային ասպարեզում։

«Դա անվտանգային կարեւոր նշանակություն ունի, քանի որ հանքարդյունաբերությունը զարգացնում է տեղական տնտեսությունները եւ աշխատատեղեր է ստեղծում սահմանամերձ համայնքներում: Ինչ վերաբերում է բնապահպանական պահանջներին, ապա ձեռնարկության ներսում դրանք ավելի խիստ են, քան ներքին օրենսդրությամբ նախատեսվածները, քանի որ հակառակ դեպքում անհնար կլինի արտադրանքի արտահանումը համաշխարհային շուկաներ։ Ընդ որում, Քաջարանում կամ Ագարակում օդն ավելի մաքուր է, քան Երեւանում»,- ասել է Ջհանյանը։

Նա տեղեկացրել է, որ կոմբինատի ղեկավարությունն աշխատում է պղնձաձուլական գործարանի գործարկման ուղղությամբ՝ նշելով նաեւ տնտեսական եւ բնապահպանական էֆեկտների հաշվառման կարեւորությունը։