Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Իրավունք

ԱՄՆ-ն մինչև 10 միլիոն դոլար պարգև է խոստացել տեղեկատվության համար, որը կհանգեցնի «Հեզբոլլահ»-ի ֆինանսական մեխանիզմների խախտմանը

ԱՄՆ-ն մինչև 10 միլիոն դոլար պարգև է սահմանել տեղեկատվության համար, որը կհանգեցնի լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ֆինանսական մեխանիզմների խախտմանը, հայտնում է  Al Arabiya-ն՝ վկայակոչելով Պետքարտուղարության խոսնակ Թամմի Բրյուսին:

«ԱՄՆ-ը հանձնառու է աջակցել Լիբանանին՝ բացահայտելով և խափանելով «Հեզբոլլահ»-ի ահաբեկչական գործունեության և տարածաշրջանում Իրանի ապակայունացնող ազդեցության ֆինանսավորման սխեմաները: «Հեզբոլլահ»-ին չի կարելի թույլ տալ գերության մեջ պահել Լիբանանը», - ասել է Պ Բրյուսը:

Բացի այդ, ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել 5 անհատի և 3  ընկերության նկատմամբ, որոնք աջակցում են «Հեզբոլլահ»-ի ֆինանսական թիմին: Խոսնակի պնդմամբ՝ այս խումբը վերահսկում է «առևտրային նախագծերը և նավթի մաքսանենգության ցանցերը, որոնք եկամուտ են բերում «Հեզբոլլահ»-ին»:

Ըստ Բրյուսի՝ պատժամիջոցներն ուղղված են նաև «Հեզբոլլահ»-ի հայտնի պաշտոնյաների ընտանիքի անդամներին և մտերիմներին:

«Միացյալ Նահանգները կշարունակի օգտագործել իր տրամադրության տակ եղած գործիքներն այնքան ժամանակ, քանի դեռ այս ահաբեկչական խմբավորումը սպառնում է լիբանանցիներին», - ասել է նա: