Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Իրավունք

Փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով նոր քննություն կիրականացվի

Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով նոր քննություն կիրականացվի։ Գործի վերանայման հիմքում դրվել է կոմայի մեջ գտնվող Արա Մխիթարյանի մահվան հանգամանքը, հայտնում է «Փաստինֆո»-ն։

Ինչպես արդեն հայտնել ենք, փոխգնդապետի ծեծի գործով 5 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտվել Հարություն Գրիգորյանը։ Վճիռը մտել էր օրինական ուժի մեջ, սակայն կոմայի մեջ գտնվող Արա Մխիթարյանը 2023թ․  մահացել է։ 

Մահվան փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է թիվ 92217623 քրեական վարույթը, որը 2024 թվականի մայիսի 15-ին կարճվել է։  Տուժողի իրավահաջորդ Սամվել Մխիթարյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Մարտիրոսյանին հասցեագրված դիմումի հիման վրա, որով վերջինս խնդրել էր նոր ի հայտ եկած հանգամանքներով վերանայել Վերաքննիչ դատարանի որոշումը՝ կցելով թիվ 92217623 քրեական վարույթը կարճելու մասին որոշումը, ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Մ.Մարտիրոսյանի՝ 2024 թվականի հունիսի 11-ի որոշմամբ, նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով հարուցվել է նախնական վարույթ և այդ հանգամանքների առթիվ քննություն կատարելու համար նախնական վարույթն ուղարկվել է նախաքննական մարմնին։ Արա Մխիթարյանի մահվան վերաբերյալ նոր ի հայտ եկած հանգամանքների քննության արդյունքներով գլխավոր դատախազի տեղակալը վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը քննվել է գրավոր ընթացակարգով։ Ըստ բողոքաբերի՝ առկա են նոր ի հայտ եկած հանգամանքներ, որոնք անհայտ են եղել ստորադաս դատարաններին դատական ակտը կայացնելիս, և որոնք ինքնին, ինչպես նաև մինչև այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են դատապարտյալ Հարություն Գրիգորյանի հանցանքի ավելի ծանր լինելը։ Մասնավորապես, բողոքի հեղինակը փաստարկել է, որ տուժող Արա Մխիթարյանը մահացել է գործով դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, ինչը նշանակում է, որ ստորադաս դատարանները չեն իմացել և չէին կարող իմանալ նշված հանգամանքի մասին։ Միևնույն ժամանակ, ստացված դիակի դատաբժշկական փորձաքննության   եզրակացության և դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության   եզրակացության արդյունքում պարզվել է, որ տուժողի մահը գտնվում է պատճառահետևանքային կապի մեջ նշված մարմնական վնասվածքների և դրանց արդյունքում զարգացած հետվնասվածքային բարդությունների հետ։

Վճռաբեկ դատարանը որոշել է գործն ուղարկել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։ Միևնույն ժամանակ Հարություն Գրիգորյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացվել։

Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում։ Հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ Տրդատ Սարգսյանը, որը հենց այս աղմուկի հետեւանքով հայտարարեց մարզպետի պաշտոնից հրաժարական տալու մասին։

Միջադեպին մարզպետի ներկայության հանգամանքը իրենց ցուցմունքներում պնդել են նաեւ 3 վկաները, այդուհանդերձ նախկին մարզպետին մեղադրանք չի առաջադրվել, ավելին՝ այժմ նրանց են մեղադրում սուտ մատնության մեջ, գործը դատարանում է։ Նշենք, որ Արա Մխիթարյանի ծեծի գործով Զավեն Գրիգորյանի մասով գործը դատարան չի ուղարկվել, նախաքննական մարմնի որոշմամբ՝ նրա նկատմամբ հետապնդումը դադարեցվել է՝ արդարացման հիմքով, իսկ Հարություն Գրիգորյանը ՝ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ դատապարտվել էր ազատազրկման՝ հինգ տարի ժամկետով, պատժի կրման սկիզբը հաշվվել է 2019թ-ից։ 2024թ. փետրվար ամսին Հարություն Գրիգորյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել ՔԿՀ-ից։ Այս մասով դատական ակտը բեկանվել էր վերաքննիչ ատյանի կողմից և Հարություն Գրիգորյանը կրկին տեղափոխվել էր ՔԿՀ՝ շարունակելու կրելու պատիժը։

2023թ. հուլիսի 27-ին մոտ 4 տարի կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանը մահացել է։