Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Տնտեսություն

Պետությունը քաշում է փողը՝ ոչնչացնելով աշխատատեղերը. «Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնություն

«Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնությունը ներկայացնում է տնտեսագետ, փորձագետ Ատոմ Մարգարյանի՝ «Պետությունը քաշում է փողը․․․ ոչնչացնելով աշխատատեղերը» վերլուծությունը.

Աղքատությունը և անհավասարությունը շարունակում են մնալ մեր հասարակության ամենախոցելի իրողությունները։ Մյուս կողմից, միջին խավի դերն ու կշիռը տնտեսական ու քաղաքական գործընթացներում շարունակում է մնալ թույլ ու որոշակիությունից զուրկ։ Այնուամենայնիվ, ինչպիսի՞ն են կապիտալի հոսքերի, եկամուտների բաշխման տնտեսական իրավիճակի շարժի միտումները երկրում վերջին 7-8 տարիներին՝ այսպես կոչված «թավշյա հեղափոխությունից» ի վեր։

Թվում էր, թե այսպես կոչված «տասնամյակների թալանը» ետ բերելու, ստեղծագործ աշխատանքի ու արժանապատիվ վաստակի հնարավորություններ ստեղծելու և եկամուտների արդարացի վերաբաշխման վրա հիմնված համակարգեր ձևավորելու խոստումներով իշխանության եկած քաղաքական ուժը պետք է որ հրաժարվեր նախկինների օրոք քաղաքականության գլխավոր հենասյուն եղած ստվերի ու կոռուպցիայի օրակարգից, ու այդ կերպ ձերբազատած ռեսուրսները վերաուղղեր ներդրումների, նոր աշխատատեղերի, հետևաբար և՝ հասարակության մեծ մասի համար արդար ու արժանապետիվ վաստակի մեխանիզմների։

Ավելի պարզ՝ դա նշանակում էր երկիրը վերջապես դուրս բերել կապիտալի նախասկզբնական կուտակման՝ արդեն շարունակական դարձած խրոնիկ շրջապտույտից, երբ ցանկացած իշխանություն և իշխանավոր իր հիմնական ու առաջնահերթ խնդիրը դիտում էր պետության ուժը, ռեսուրսները, ֆինանսները և ունեցած լիազորությունը ուղղել անձնական հարստություն դիզելու, բիզնեսը քվոտավորելու և նրանում փայ մտնելու, արագորեն հարստանալու գերնպատակին՝ «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» կարգախոսով։

Այդ ամենին վերջ տալու համար նոր իշխանությունից ի՞նչ էր պահանջվում՝ հարցը ամենևին հռետորական չէ։ Պատասխանն էլ շատ հստակ է։ Նոր իշխանությունից պահանջվում էր պարզապես զերծ մնալ նախկինների վարքագծի կրկնությունից, միաժամանակ ձեռնպահ մնալ վենդետաներից, գործարարների ու կապիտալի սեփականատերերի նկատմամբ անձնական հաշվեհարդարներից, ուղղակի ու սելեկտիվ թիրախավորումներից, գնալ ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով։ Դա նշանակում է՝ պետք է օգտագործեր կապիտալի, ունեցվածքի ու եկամուտների համաներումների մեխանիզմը ու արագորեն տնտեսությունը փոխադրեր գործունեության բնականոն ռեժիմի, այն հաշվով, որպեսզի բացառվեր կապիտալի փախուստը երկրից։ Կարո՞ղ ենք այսօր այս հարցին դրական պատասխան տալ։ Ակնհայտ է, որ ցանկացած ողջամիտ մարդու համար այս հարցերի պատասխանները բացասական են։

Ի՞նչ ունենք այսօր։ Մեր տնտեսական ակտիվների մի զգալի մասը այսօր կապակցված է այս կամ այն քրեական գործով, միևնույն ժամանակ նաև այդ պատճառով միջոցների մի ահռելի զանգված արտահոսել է երկրի սահմաններից դուրս։ Ու այս ամենի վերջը չի երևում՝ հատկապես ներկա ու առաջիկա նախընտրական սպասումների ու զարգացումների ֆոնին։ Մինչդեռ այդ միջոցները կարող էին դառնային աշխատատեղեր, մարդկանց վաստակներ, հետևաբար և՝ պետական բյուջեի հավելյալ եկամուտներ։ Դրանք այսօր չկան։ Կապիտալի մի այլ, շատ մեծ զանգված ներդրված է առևտրի, ծառայությունների, խաղաբիզնեսի և վերարտահանումների ոլորտներում։ Դրանցում շատ մեծ ստվեր կա ու ֆիքսել դրանցում իրական շրջանառությունները և հարկել, չափազանց բարդ է։

Փոխարենը ֆինանսական ռեսուրսների մեծ դեֆիցիտ ունեցող կառավարությունը դիմել է ահռելի ծավալների ներքին ու արտաքին փոխառությունների՝ ըստ էության իր պաշտոնամուտի համեմատ կրկնապատկելով պետական պարտքը: Ուժից վեր պետական պարտքի սպասարկման ծանր բեռը հարկադրում է իշխանությանը, մի կողմից, պտտել հին պարտքը սպասարկելու ու մարելու համար նոր պարտք վերցնելու թափանիվը, մյուս կողմից, իհարկե ավելացնել հարկային ճնշումը գործարարների վրա, հատկապես փոքր ու միջն բիզնեսի վրա։

Այս խաղը չափազանց վտանգավոր է։ Շատ պարզ երևում է, որ կառավարությունը ստիպված է ավելի ու ավելի բարձր տոկոսներով արտաքին վարկեր ներգրավել, մյուս կողմից, ներքին շուկայում ևս պետական պարտատոմսերի տոկոսադրույքները չափանց բարձր են։ Սա արդեն արկածախնդրություն է, երբ պայմանականորեն ասած՝ «իր ծախսերը» հոգալու համար կառավարությունը, շատ թանկ գին վճարելով, բարձր տոկոսներով գումարներ է քաշում ներքին տնտեսությունից, այդպիսով փակելով մասնավոր ներդրումների հնարավորությունները։ Տնտեսագիտորեն դա կոչվում է «արտամղման էֆեկտ»։ Բանկերը, իհարկե, հաճույքով խաղում են կառավարության խաղը՝ իրենց ներգրաված միջոցների մի զգալի մասը ներդնելով բարձր եկամտաբերություն ունեցող պետական պարտատոմսերի մեջ ու ստանում հսկայական շահույթներ … ներկա աշխատատեղերի ու ապագա սերունդների հաշվին։ Բանկերի կողմից այս կերպ ստացած շահույթները ըստ էության «օդից բռնած» փողեր են։ Այդ ներդրումների ետևում չկան ռեալ աշխ ատատեղեր, իրական եկամուտներ, արժանապատիվ վաստակներ։

Տնտեսագետ, փորձագետ
Ատոմ Մարգարյան

«Նոր Պրոյեկտ.Տնտեսական Ալիք» նախաձեռնություն