iPhone-ները կարող են թանկանալ Թրամփի սահմանած մաքսատուրքերի պատճառով
Ամերիկյան Apple ընկերությունը նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերի պատճառով ստիպված կլինի բարձրացնել իր սմարթֆոնների և մյուս սարքերի գները։ Այս մասին հայտնում է CNBC-ն։
Ի պատասխան մաքսատուրքերի՝ Apple-ը կարող է բարձրացնել իր սմարթֆոնների գինը՝ ծախսերը փոխհատուցելու համար, ասել է Bank of America-ի վերլուծաբան Վեմսի Մոհանը։
Նշվում է, որ iPhone սմարթֆոնների արտադրության 90%-ը բաժին է ընկնում Վիետնամին, Հնդկաստանին և Չինաստանին, որոնց նկատմամբ Թրամփը սահմանել է համապատասխանաբար 46%, 26% և 34% մաքսատուրքեր։
ԱՄՆ կառավարության սահմանափակումների պատճառով Apple-ը ստիպված է լինելու բարձրացնել գները մոտ 9 տոկոսով։ Սակայն չի բացառվում, որ ՏՏ ոլորտի հսկան կարող է իր վրա վերցնել այդ ծախսերը։ Apple-ը չի ցանկանում բարձրացնել գները, որպեսզի չվանի իր արտադրանքի երկրպագուներին և շարունակի իր կողմը գրավել Android սմարթֆոնների օգտատերերին։ Եթե դա տեղի ունենա, ապա, Մոհանի կանխատեսմամբ, կորպորացիան մեկ արժեթղթի համար 26 ցենտի վնաս կկրի։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի