Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Աշխարհ

Առևտրային պատերազմի նոր շրջափուլն ու բացվող հնարավորությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոտավորապես 1870-ականներից մինչև 1970-ականները, այսինքն՝ մոտ մեկ դար, ԱՄՆ-ը համաշխարհային արդյունաբերական արտադրանքի թողարկման գլխավոր կենտրոններից էր, որի արդյունքում Միացյալ Նահանգները տնտեսական զարգացման լուրջ խթան ստացավ։ Իսկ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում, երբ եվրոպական երկրների տնտեսությունները ծանր վնասներ կրեցին, ԱՄՆ-ը, լինելով համեմատաբար անվտանգ աշխարհագրական դիրքում, դարձավ մատակարարման ու սպառման գլխավոր կենտրոնը։ Բայց 1960-ական թվականներից սկսած իրավիճակը սկսեց փոխվել, տեղի ունեցավ համաշխարհային արտադրության տարաբաշխում։

Աստիճանաբար փակվեցին ամերիկյան արդյունաբերական հսկա գործարանները, ինչի արդյունքում էլ կրճատվեցին հազարավոր աշխատատեղեր։ Մի շարք քաղաքներ, ինչպես, օրինակ՝ Դեյթրոյթը, Քլիվլենդը և Փիթսբուրգը, կորցրեցին իրենց երբեմնի արդյունաբերական փառքը։ Այս գործընթացը տեղի ունեցավ նաև այն պատճառով, որ ընկերությունները սկսեցին արտադրական գործարանները ԱՄՆ-ից տեղափոխել այլ երկրներ, օրինակ՝ Մեքսիկա, Չինաստան, Հարավային Կորեա և այլն։ Արտադրության տեղափոխման համար բազմաթիվ պատճառներ կային, սակայն դրանցից առաջնայինը էժան աշխատուժի առկայությունն էր, իսկ արտադրության կազմակերպումն ԱՄՆ-ում դարձավ ավելի թանկ, մյուս կողմից էլ՝ ազդեցություն ունեցան նաև այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են աշխատողների իրավունքների պաշտպանության, բարձր աշխատավարձերի և էկոլոգիական կանոնների հարցերը։

Արդյունքում Չինաստանը, Հարավային Կորեան, Թայվանը, Գերմանիան և այլ երկրներ սկսեցին առաջարկել էժան ու որակյալ արտադրանք։ Եվ աստիճանաբար Չինաստանը սկսեց զբաղեցնել ԱՄՆ-ի կորցրած դիրքերը՝ դառնալով աշխարհի խոշորագույն արդյունաբերական արտադրողը։ Ու պատահական չէ, որ 2000-ականներից սկսած Չինաստանին անվանում են «աշխարհի գործարան»։ Չինաստանը և արդյունաբերական ներուժ ձեռք բերող մյուս երկրներն իրենց արտադրանքով սկսեցին հեղեղել ամերիկյան շուկան՝ օգտվելով նաև այն հանգամանքից, որ համեմատաբար ցածր մաքսատուրքեր են գործում։ Իսկ ԱՄՆ-ի տնտեսությունը, մտնելով հետարդյունաբերական փուլ, սկսեց հենվել առավելապես ծառայությունների ոլորտի վրա։ Պատահական չէ, որ ներկայում տնտեսության համընդհանուր ծավալի ավելի քան 85 տոկոսը ծառայություններն են։ Իսկ ծառայությունների ոլորտում գերակշռում են այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են տեխնոլոգիական ոլորտը, ֆինանսական ծառայությունները, առողջապահությունը և կրթությունը։ Ճիշտ է՝ ԱՄՆ-ը ամբողջությամբ չկորցրեց իր արդյունաբերական կարողությունները, բայց այլևս համաշխարհային կենտրոն չէ։

ԱՄՆ-ը սկսեց ավելի շատ ապրանքներ ներմուծել, քան արտահանել՝ արդյունքում դառնալով ամենամեծ առևտրային դեֆիցիտն ունեցող երկիրը։ 2024 թվականին ԱՄՆ-ի ապրանքների առևտրային դեֆիցիտը հասել է արդեն ռեկորդային 1,2 տրիլիոն դոլարի, ինչը նախորդ տարվա համեմատ զգալի աճ է։ Եվ ԱՄՆ-ում մարդիկ կարոտախտով են հիշում, երբ գործարանները բազմաթիվ աշխատատեղեր էին ապահովում, իսկ տեղական արտադրանքը ոչ միայն ներքին սպառմանն էր բավարարում, այլև արտահանվում էր։ Նման ընկալումներն էլ հիմք են տալիս «տնտեսական նացիոնալիզմի» գաղափարների զարգացման համար։

Ամերիկյան հասարակության ներսում այսպիսի տրամադրությունների առկայությունը էականորեն նպաստեց, որ Դոնալդ Թրամփը կրկին վերադառնա Սպիտակ տուն։ Նա խոստացել է ԱՄՆ-ը կրկին հզոր դարձնել այն համատեքստում, երբ ամերիկյան արդյունաբերությունն ու արտադրությունը վերստին վերելք կապրեն։ Դրա համար նա տրամադրված է իջեցնել ամերիկյան արտադրողների և ընկերությունների հարկերը, փոխարենն ավելացնել արտերկրից մատակարարված ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերը։

Ապրիլի 2-ին Միացյալ Նահանգների նախագահն առևտրային պատերազմ հայտարարեց աշխարհին՝ Սպիտակ տան Վարդերի պարտեզում հանդիսավոր արարողությամբ այդ օրը հռչակելով որպես Ամերիկայի «Ազատագրման օր», անցած դարից ի վեր չտեսնված մաքսատուրքեր սահմանելով դեպի ԱՄՆ ներմուծվող ապրանքների վրա։ Մաքսատուրքերի մասով Թրամփի հիմնական թիրախներ են դեպի ԱՄՆ խոշոր չափաբաժնով արտահանում իրականացնող այնպիսի կենտրոնները, ինչպիսիք են Չինաստանը, ԵՄ երկրները, Կանադան և Մեքսիկան։

Այս երկրներն էլ իրենց հերթին խոստացել են պատասխան քայլեր ձեռնարկել ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսատուրքերն ավելացնելու և այլ ուղղություններով։ ԵՄ-ի անդամ մի շարք երկրներում նույնիսկ ամերիկյան ապրանքները բոյկոտելու շարժում է սկսվել։ Այնուամենայնիվ, բացառված չեն նաև այնպիսի զարգացումները, երբ կողմերի միջև բանակցություններ կարող են սկսվել՝ իրավիճակը մեղմելու նպատակով, մանավանդ որ Թրամփը նախընտրում է նոր գործարքներ կնքել տարբեր հարցերի շուրջ։ Բայց տնտեսագետներն ու բանկերն արդեն զգուշացնում են, որ առևտրային պատերազմը կարող է պայմաններ ստեղծել համաշխարհային տնտեսական ակտիվության ցուցանիշի նվազեցման, ինֆլ յացիայի ու գների բարձրացման մասով։

Ընդ որում, մինչ ամերիկյան ընկերությունները կփորձեն իրենց արտադրությանը զարկ տալ, մաքսատուրքերի բարձրացման հիմնական բեռն ընկնելու է ամերիկյան սպառողների ուսերին, որոնք ավելի թանկ կվճարեն ներկրված ապրանքների համար։ Եվ այս համատեքստում որոշ փորձագետներ չեն բացառում նաև ԱՄՆ տնտեսության մեջ ռեցեսիայի հավանականությունը։

Մյուս կողմից էլ՝ առկա իրավիճակից որոշ երկրներ կարող են օգտվել, որոնց նկատմամբ նվազագույն մաքսատուրքեր են սահմանվել։ Իսկ այդ երկրների շարքում է նաև Հայաստանը։ Նպատակաուղղված և հետևողական քայլերի արդյունքում կարելի է ներդրումներ ներգրավել այն երկրներից, որոնց նկատմամբ բարձր մաքսատուրքեր են սահմանվել, արտադրությունը տեղափոխել նաև Հայաստան, որտեղից արտահանման կազմակերպումն ավելի էժան կլինի։ Այլ հարց է, որ մեր կառավարությունը ոչ թե նախաձեռնողականությամբ է աչքի ընկնում, այլ «նստած թախտին՝ սպասում է բախտին»։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում