Իսրայելում 3-ամյա երեխան գտել է 3,800-ամյա արտեֆակտ
Իսրայելում երեքամյա երեխան՝ Զիվ Նիցանը, Թել Ազեկա պատմական այգով ընտանեկան զբոսանքի ժամանակ արահետով քայլելիս գտել է մի քար, որը, ինչպես պարզվել է հետագայում, 3800 տարվա հնագույն հմայիլ է:
«Շուրջը գտնվող 7000 քարերից նա վերցրեց հենց այդ մեկը... Ես կանչեցի ծնողներիս, որ գան նայեն գեղեցիկ քարին, և մենք հասկացանք, որ դա հնագիտական գտածո է», - պատմել է եչեխայի ավագ քույրը:
Ինչպես գրում է Euronews-ը, Թել Ազեկան հայտնի հնագիտական վայր է, որտեղ արդեն 15 տարի պեղումներ են ընթանում: Դրանց արդյունքում հայտնաբերվել են քաղաքային պարիսպների, գյուղատնտեսական շինությունների մնացորդներ և Հուդայի թագավորության ժամանակաշրջանի այլ արտեֆակտներ։
Գտածոյի մասին զեկուցվել է Իսրայելի հնությունների վարչությանը, որն այնուհետև հաստատել է, որ երիտասարդ Զիվն իսկապես կարևոր իր է գտել: Հնագույն հմայիլների և կնիքների մասնագետ Դաֆնե Բեն Տորը մանրամասնել է, որ իրը թվագրվում է միջին բրոնզի դարին:





















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի