Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Տնտեսություն

Կներքաշվի արդյո՞ք Հայաստանը համաշխարհային առևտրային պատերազմների մեջ. Միքայել Մելքումյան

Ապրիլի 2-ը նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց որպես ԱՄՆ տնտեսական ազատագրման օր՝ կիրառելով նոր մաքսատուրքեր ներկրվող ապրանքների և ծառայությունների համար։ Հիմնական իմաստն այն էր, որ տարբեր երկրներ օգտագործում են ԱՄՆ ներքին շուկան սեփական ապրանքների իրացման համար և մեծապես օգտվում դրանից։ Ուստի, մի կողմից ֆինանսական միջոցները ԱՄՆ-ից արտահոսում են դուրս, մյուս կողմից ներդրումային նոր նախագծեր չեն իրականացվում։ Ընդ որում, բարձր մաքսատուրքեր կիրառվեցին հատկապես Չինաստանի համար՝ 34 տոկոս, ի հավելումն արդեն իսկ գործող 20 տոկոս մաքսատուրքի և ԵՄ երկրների համար 20 տոկոս։ Այլ երկրների համար կիրառվում են 10 տոկոս մաքսատուրքեր։

Այս ամենի հետևանքով համաշխարհային տնտեսական և հատկապես ֆինանսական շուկաներում առաջացել է մեծ աժիոտաժ։
Տարբեր մասնագետներ կանխատեսում են ճգնաժամ՝ նույնիսկ ռեցեսիա։

Բոլոր ինդեքսները ֆինանսական շուկաներում տասնյակ տոկոսներով անկում ապրեցին, կտրուկ իջան կրիպտոարժույթների գները և այլն։ Նման իրավիճակներում խոշոր խաղացողները սպասում են իրավիճակի հանգուցալուծմանը, այսինքն ֆինանսական և տնտեսական կյանքը ապաակտիվանում է:

Իսկ, ի՞նչ կապ ունի Հայաստանը և նրա տնտեսությունը այս ամենի հետ։

Առաջին հայացքից կարծես թե որևէ կապ չկա, բայց դա ուղղակի թվում է։Իրականում որպես հետևանքային տնտեսություն ունեցող երկիր, միանշանակ առևտրային պատերազմները կազդեն նաև մեր երկրի ֆինանսական և տնտեսական շուկաների վրա: Խնդիրը նրանում է, թե՞ որքան ժամանակ հետո և ի՞նչ ուժգնությամբ կլինի այդ ազդեցությունը: ՀՀ-ից ԱՄՆ արտահանվում է շուրջ 50-60 մլն. դոլարի արտադրանք, որի հիմնական մասը թանկարժեք քարերն են: Այս ծավալները էական չեն, սակայն մեր տնտեսության վրա ազդեցություն կունենա խոշոր առևտրային գործընկեր երկրներում ստեղծվելիք իրավիճակը:

Ռիսկային կարող են դիտարկվել այն ներդրումները, որոնք տեղաբաշխված են միջազգային ֆինանսական հարթակներում ՝ արժեթղթերի և այլ ակտիվների տեսքով, օրինակ կենսաթոշակային կուտակային համակարգը սպասարկող ակտիվները ի՞նչ անվտանգային բարձիկներով են ապահովված:

Առայժմ ՀՀ իշխանությունները որևէ կերպ չեն անդրադարձել աշխարհում տեղի ունեցող այս առևտրային պատերազմներին, թե ինչու՞ անհասկանալի է:

Իսկ ի՞նչ է կատարվում մեր տնտեսության հետ:

Մեր այս անդրադարձում նպատակ չունենալով արծարծել բոլոր մեր տնտեսական խնդիրները միայն նշենք, որ ՀՀ պետական պարտքը շարունակում է մեծ տեմպերով ավելանալ և հատել է 13 միլիարդ դոլարը: Հատկապես շեշտենք երկու գործոնի մասին.

- 750 միլիոն դոլարի պարտատոմսերի տեղաբաշխումը 7.1 %-ով, նշանակում է, որ միջազգային խաղացողները խիստ ռիսկային են գնահատում ՀՀ տնտեսական և ֆինանսական իրավիճակը,

- պետական պարտքի սպասարկման համար 2025թ-ի պետական բյուջեում նախատեսված է շուրջ 395 միլիարդ դրամ, որը պետական բյուջեի 11 %-ից ավելին է:

Այսպիսով, սա նշանակում է, որ առանց նոր և մեծածավալ պարտքերի ՀՀ տետեսությունը ի վիճակի չէ այլևս բնականոն կյանքով ապրել: Մեծ ռիսկերն էլ դեռևս առջևում են և դրանք պետք է կառավարել, ոչ թե միայն արձանագրել:

Դե իսկ կիրառվող մաքսատուրքերը ԱՄՆ -ի համար նաև լուրջ քաղաքական գործիքներ են, և արդեն իսկ 50 երկրներ դիմել են ԱՄՆ-ին բանակցությունների համար:

Իսկ մենք ի՞նչ գործիքներ ունենք գերիներին ազատելու համար, չգիտենք:

Միքայել Մելքումյան

 «Նոր Պրոյեկտ.Տնտեսական Ալիք» նախաձեռնություն