Չինացի գիտնականները լուծում են պերովսկիտային արևային վահանակների կարճ կյանքի խնդիրը
Արևելյան Չինաստանի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի չինացի գիտնականները բեկում են կատարել արևային էներգիայի ոլորտում լուծելով պերովսկիտից արևային մարտկոցների կարճ կյանքի խնդիրը, գրում է ixbt.com–ը: Չնայած բարձր արդյունավետությանը և ցածր գնին, պերվոկսիտային մարտկոցները արագ են մաշվում լույսի, խոնավության և ջերմաստիճանի ազդեցության պատճառով, ինչը դանդաղեցնում է դրանց համատարած ընդունումը:
Պերվոկսիտի նյութը պաշտպանելու համար չինացի գիտնականները մշակել են գրաֆենի և թափանցիկ պլաստիկի գերբարակ շերտ, որը գործում է որպես «զրահ»՝ նվազեցնելով պերովսկիտի դեֆորմացիան: Փորձարկումները ցույց են տվել, որ այդ ծածկույթով մարտկոցն պահպանում է 97 % արդյունավետություն 3670 ժամ (153 օր) աշխատելուց հետո ուժեղ լույսի և ջերմության ներքո, ինչը ռեկորդային արդյունք է:
Նոր մեթոդը ճանապարհ է բացում պերովսկիտային վահանակների առևտրային օգտագործման համար, որոնք կներառեն էներգիա արտադրող պատուհանները և գաջեթների ճկուն վահանակները: Տեխնոլոգիան արդեն փորձարկվում է արդյունաբերական գործընկերների հետ համագործակցությամբ։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը