Նեթֆլիքսով Վազգեն Սարգսյանի ֆիլմը կցուցադրվի
«Հրապարակ» թերթը գրում է. ««Վազգեն Սարգսյան. վերջին սպարապետը» ֆիլմը հայկական «պռակատում» ռեկորդ է սահմանել` 28 օրում մոտ 130 հազար մարդ է դիտել, եւ դա՝ միայն Երեւանում: Հայկական ֆիլմերից ոչ մեկը նման հետաքրքրություն չէր առաջացրել, եւ դեռ շարունակվում է հոսքը․ բոլոր կինոթատրոններում ֆիլմը ցուցադրվում է, եւ տոմսերը սպառվում են ամբողջությամբ:
Մենք տեղեկացանք, որ ֆիլմն արդեն թարգմանվել է անգլերեն, եւ արտադրողներն այժմ բանակցում են «Նեթֆլիքս» ֆիլմերի համաշխարհային ընկերության հետ` նրա ֆիլմացանկում Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմի ցուցադրությունն ընդգրկելու համար: Բացի այդ, ֆիլմը ներկայացվել է տարբեր միջազգային փառատոների` որպես մրցութային ֆիլմ: Տեղեկացանք նաեւ, որ ֆիլմը նկարահանած Genetic Production ընկերությունը պատրաստվում է շարունակել մեր ազգի հերոսական կերպարների մասին ֆիլմարտադրությունը, եւ այժմ քննարկում են մյուս ֆիլմի հերոսի ընտրության հարցը:
Մեր տեղեկություններով` բանակցում են հաջորդ ֆիլմն ազգային հերոս Մոնթեի մասին նկարահանելու վերաբերյալ: Չնայած Մոնթեի մասին տեղեկություններն ավելի սակավ են, քան Վազգեն Սարգսյանի մասին տեղեկություններն ու փաստական տվյալները, բայց պրոդաքշընում համոզված են, որ Մոնթեի մասին էլ ոչ պակաս հաջող ֆիլմ են նկարելու»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի