Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում հրապարակված լուրը, ըստ որի՝ Հասմիկ Ավագյանն ընդունել է Յուրի Սաքունցին, սպորտային քաղաքականության անտեղյակության դասական օրինակ է Կալլասը ցանկանում է հեռու մնալ ԵՄ կոռուպցիոն սկանդալից. Berliner Zeitung «Ո՞նց կարելի էր ստանալ այսպիսի պլան և չընդգրկել բանակցություններում». ընդդիմությունը վստահ է՝ կարելի էր խուսափել պատերազմից75 տարեկանում կյանքից հեռացել է «Mօrtal Konbat» սերիալի դերասան Քարի-Հիրոյուկի ՏագավանԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինՅունիբանկի անժամկետ պարտատոմսերը ձեռք բերվեցին գրեթե մեկ օրում Դիվանագիտական նորմերի խախտում. Ռուսաստանից արձագանքել են Փաշինյանին Ժողովրդի կամքը հիմա աննախադեպ կերպով ճնշվում է․ Մենուա ՍողոմոնյանՄեծ մենաշնորհները պետք է ազգայնացվեն, դրանք պատկանում են ժողովրդին․ Հրայր Կամենդատյան Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահությունը նախաձեռնել է Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանում Քրիստոնեության պաշտպանության նախաձեռնող խումբ Արշակ սրբազանը այս վարչախմբի պատվերով կալանավորված 4-րդ եպիսկոպոսն է. Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը Եվրոպայում խաղաղասեր է ձևանում, բայց հակառակն է անում Իշխանության` ամեն գնով պահպանումը ուղիղ ճանապարհ է դեպի բռնապետություն․ Հովհաննես Իշխանյան ԶՊՄԿ-ի համար ակնհայտ է, որ հանքարդյունաբերությունը, հակառակ տարածված միֆի, իրականում գիտահեն ճյուղ է. Արմեն ՍտեփանյանՓաշինյանական իշխանությունը նույնիսկ քրգործերն է փնթի կարում Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ մեր բողոքները վարույթ են ընդունվել. Արամ Վարդևանյան Հայաստանի երրորդ գյուղում մարդիկ ոչ մի բանով չեն զբաղվում, իշխանությունն ասում է` Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Կենսաթոշակները 50%- ով պետք է բարձրանան. «Հայաքվեն» ստորագրահավաք է նախաձեռնում. ասուլիսԵվրամիության արևային հզորությունները հինգ տարում կրկնապատկվելու են Խաղաղության պատրանք․ Փաշինյանի խոստումներն ու մեր իրականությունը
Աշխարհ

ՌԴ-ն սպանել է 100,000 ուկրաինացի զինվոր, 13,000 խաղաղ բնակիչ և ավելի քան 600 երեխա. Զելենսկի

Ռուսաստանի դեմ պատերազմում ուկրաինացի ժողովուրդը շարունակում է թանկ գին վճարել սեփական գոյատևման համար. Ուկրաինան տալիս է իր ունեցած ամենաթանկը՝ սեփական ժողովրդի կյանքը. այս մասին CBS News-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Մեր ժողովուրդը վճարում է ամենաբարձր գինը: Չկա ավելի բարձր գին: Մենք տվել ենք մեր ամբողջ գումարը, այն ամենը, ինչ ունենք ֆինանսական առումով: Բայց ամենակարևորը, մենք տվել ենք  մեր ժողովրդի կյանքը: ՌԴ-ն սպանել է 100,000 ուկրաինացի զինվորական, 13,000 խաղաղ բնակիչ և ավելի քան 600 երեխա: Ռուս զավթիչները նաև 780 հարձակում են իրականացրել բժշկական հաստատությունների և 1700-ը՝ դպրոցների վրա», - ասել է Ուկրաինայի նախագահը:

Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է լինի Ուկրաինայի կողմից։

Հարցազրույցում Զելենսկին ընդգծել է, որ ԱՄՆ-ում գերակշռում են ռուսական նարատիվները, որոնք Վաշինգտոնի նկատմամբ Մոսկվայի տեղեկատվական քաղաքականության արդյունքն են։

Նա սխալ է համարում ռուս-ուկրաինական պատերազմում ԱՄՆ-ի չեզոք դիրքը:

«Նախագահ Թրամփը, որպես ուժեղ երկրի ուժեղ նախագահ, պետք է լինի Ուկրաինայի կողմից... Ես սխալ եմ համարում, որ Ամերիկան ​​ցանկանում է չեզոք լինել»,- ամփոփել է Ուկրաինայի ղեկավարը։