Եթե Ռուսաստանի վրա բավականաչափ ուժեղ ճնշում չլինի, նրանք կշարունակեն պատերազմել. Զելենսկի
34 օր առաջ Ուկրաինան դրական է արձագանքել ամբողջական և անվերապահ հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկին, և արդեն 34 օր է՝ Ռուսաստանը բացահայտ հրաժարվում է կրակի դադարեցումից. այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է կենտրոնացած մնալ պատերազմը շարունակելու վրա, և ռուսական պետական քարոզչամեքենան իր լսարանին նախապատրաստում են այն մտքին, որ դիվանագիտությունը ոչ մի արդյունքի չի բերի։
«Այս ամենի պատճառը մեկն է՝ Մոսկվայում չեն վախենում։ Եթե Ռուսաստանի վրա բավականաչափ ուժեղ ճնշում չլինի, նրանք կշարունակեն անել այն, ինչին սովոր են՝ կշարունակեն պատերազմել։ Մենք բոլորս ուզում ենք, որ սա ավարտվի: Խաղաղություն է պետք, և այն պետք է լինի հարատև: Այդ իսկ պատճառով Ուկրաինան միշտ կառուցողական է աշխատում իր գործընկերների հետ՝ բոլոր այն ձևաչափերով, որոնք կարող են բերել անվտանգություն և վերականգնել խաղաղությունը։
Ուկրաինան երբեք չի ցանկացել այս պատերազմը, ոչ մի վայրկյան: Իսկ երբ պատերազմն ավարտվի, աշխարհը հստակ կիմանա՝ դա տեղի է ունեցել, քանի որ Ռուսաստանին՝ ագրեսորին, պարտադրել են խաղաղության։ Նույն ագրեսորը, որը ուկրաինական հող է եկել 2014 թվականին՝ 11 տարի առաջ։ Եվ բոլորի համար կարևոր է, որ սա ավելի շատ տարիներ չտևի», - ասել է նա:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի