Թուրքիայում կհեռարձակվի առաջին հայկական սերիալը
Թուրքիայում հեռարձակվող առաջին հայերեն-թուրքերեն հեռուստաալիքը՝ «Լույս TV»-ն X-ի միկրոբլոգում տեղեկացրել է, որ շուտով եթեր կհեռարձակվի «4 չարաճճիները» (4 afacan çocuk) սերիալը։ Իսկ դա կլինի Թուրքիայում հեռարձակվող առաջին հայկական սերիալը։ Գրում է ermenihaber.am-ը:
Սերիալը կհեռարձակվի հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրերով։ Անոնսը կարող եք դիտել այստեղ։
Նշենք, որ «Լույս TV»-ն հիմնադրել է պոլսահայ լրագրող Արամ Քուրանը։ Այն սկսել է եթեր հեռարձակվել 2019թ. հունվարի 6-ին։ Հեռարձակվող հաղորդումների 70 տոկոսն արևմտահայերեն է, իսկ 30 տոկոսը՝ թուրքերեն։
Ալիքի հեռարձակումներում սովորաբար տեղ են գտնում լրատվական թողարկումներ, մանկական ծրագրեր և հասարակական-մշակութային կյանքին առնչվող տարատեսակ հաղորդումներ։




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը