«Երաժշտություն հանուն ապագայի» և Վլադիմիր Սպիվակովի հիմնադրամների կրթաթոշակառուները հանդիսատեսին կներկայանան համատեղ համերգով
Ապրիլի 30-ին՝ ժամը 19։30-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Հնչեղ ապագա» խորագրով համերգը՝ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառուների մասնակցությամբ: Համերգը կազմակերպվում է «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոնի աջակցությամբ։ Իսկ տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի տաղանդավոր երաժիշտների համար իրականացվող կրթական ծրագրերին: Այս համերգը ևս մեկ կարևոր քայլ է մասնագիտական բարձունքների ձգտող երիտասարդ երաժիշտների ստեղծագործական զարգացման և մշակութային փոխանակման ուղղությամբ։
«Հնչեղ ապագա» համերգը «Երաժշտություն հանուն ապագայի» և Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամների առաջին համագործակցությունը չէ: Տարիներ ի վեր ձգվող ջերմ ընկերության ու սերտ համագործակցության արդյունքում տաղանդավոր հայ երիտասարդները ելույթ են ունեցել բազմաթիվ բեմերում, կյանքի են կոչվել մի շարք համատեղ ծրագրեր: Իսկ հիմքում եղել է ամենակարևոր գաղափարը՝ երաժշտության միջոցով կամրջել մշակույթներն ու սերունդները։
«Հնչեղ ապագա» համերգին ներկա գտնվելու առաջին քայլը տոմսեր ձեռք բերելն է: Տարբերակները մի քանիսն են՝ Առնո Բաբաջանյան համերգասրահի տոմսարկղ, www.tomsarkgh.am, ticketon.am, eventhub.am հարթակներ: Մասնակից դառնալով այս համերգին՝ հանդիսատեսը տուն կվերադառնա դրական էմոցիաներով, բայց ամենակարևորը՝ նա այս կերպ կաջակցի տաղանդավոր երաժիշտներին կյանքի կոչել իրենց երազանքները և կրկին հանրահռչակել Հայաստանի Հանրապետությունն ու նրա մշակույթը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի