Փոքր և միջին բիզնեսը հարկային բեռ սպասարկող չէ, նրանք ավելի շատ սոցիալական հարց են լուծում, քան` տնտեսական խնդիր. Նաիրի Սարգսյան
Չի կարելի շերտավորել Հայաստանի Հանրապետության ժողովրդին կամ բիզնեսին և բոլորին դիտարկել մեկ պրիզմայի տակ և նույն հարկային հավաքագրման քաղաքականությունը վարել: Փոքր և միջին բիզնեսը հարկային բեռ սպասարկող չէ, փոքր և միջին բիզնեսը. 55 հազար տնտեսվարողներ յուրաքանչյուրը, եթե մենք միջին հաշվարկով 5 աշխատատեղի սպասարկող ունենք, ապա նրանք ավելի շատ սոցիալական հարց են լուծում, քան տնտեսական խնդիր: Եվ տնտեսական քաղաքականությունը տարանջատել սոցիալական քաղաքականությունից, դա անկարելի է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը, ով այցելել էր Կառավարության դիմաց ակցիա իրականացնող քաղաքացիներին:
«Այս ամենը տանում է փոքր և միջին բիզնեսի փակման և սնանկացման: Ինչ է տեղի ունենում դրանով: Փոքր և միջին բիզնեսի սնանկացումով զարկ է տրվում խոշոր կազմակերպությունների մոնոպոլացմանը, որը հանգեցնում է գների թանկացման, որը հանգեցնում է աշխատատեղերի փակման, որովհետև խոշորների մոտ շատ ավելի հեշտ է ստացվելու, օրինակ ռոբոտատեխնիկայի միջոցով աշխատողներին փոխարինումը, հետևաբար շատ աշխատակիցների կարիք նրանք չեն ունենալու, հանգեցնելու է արտագաղթի և նպաստելու է աղքատության մեծացմանը: Սա նույն բանն է, ոնց որ քաղաքական դաշտում դիկտատուրայի ստեղծումը»,- նշեց Սարգսյանը:
Նաիրի Սարգսյանի խոսքով, քանի որ մենք աստիճանաբար տեսնում ենք քաղաքական դաշտի մոնոպոլացում և դիկտատուրայի ստեղծում, զուգահեռ պետք է նաև տնտեսական համակարգում գնա այդպիսի կառուցակարգ, քանի որ միայն քաղաքական դաշտում լուծման չեն կարող գալ, տնտեսական հատվածը կարող է հավաքվել և իր ճնշումն ու պայմանները թելադրել, զուգահեռ պետք է ջարդել այս ներուժը, որպեսզի կարողանան քաղաքական դաշտում հասնեն ցանկալի արդյունքների:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի