Սաուդյան Արաբիան եւ Կատարը կվճարեն Սիրիայի պարտքից 15 մլն դոլար
Սաուդյան Արաբիան եւ Կատարը խոստացել են փակել Սիրիայի պարտքը Համաշխարհային բանկին։ Դա կվերացնի միջազգային վարկատուից ֆինանսական օգնություն ստանալու խոչընդոտներից մեկը, հաղորդել է Bloomberg-ը։
Պարսից ծոցի երկրները հայտարարել են մնացած պարտքի շուրջ 15 մլն դոլարը մարելու պատրաստակամության մասին։ Դա տեղի է ունեցել Սիրիայի հետպատերազմյան վերականգնման շուրջ բարձրամակարդակ բանակցություններից հետո, որոնք տեղի են ունեցել անցյալ շաբաթ Համաշխարհային բանկի եւ ԱՄՀ նիստերի շրջանակում: Պետությունները ձգտում են աջակցել տնտեսական վերականգնմանը Սիրիայի նոր նախագահ Ահմեդ Աշ-Շարաայի ղեկավարությամբ:
Միեւնույն ժամանակ, նախկին նախագահ Բաշար Ասադի վարչակազմի դեմ կիրառված ԱՄՆ պատժամիջոցները շարունակում են լուրջ խոչընդոտ հանդիսանալ Սիրիային՝ այն օգնությունը ստանալու համար, որն անհրաժեշտ է երկար տարիների քաղաքացիական պատերազմից հետո վերականգնվելու նպատակով: Հակամարտությունը, որի հետեւանքով զոհվել է ավելի քան 600 հազար մարդ, իսկ միլիոնավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները, գրեթե կրկնակի կրճատել է երկրի ՀՆԱ-ն՝ 2010թ. համեմատ: Ըստ լրատվամիջոցի՝ Սիրիայի վերականգնման ծախսերը գնահատվում են 400 մլրդ դոլար:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի