«Արդարություն» կուսակցության հայտարարությունը՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին
Վերջին տարիներին իշխանությունների կողմից վարվող ոչ լիարժեք քաղաքականության հետևանքները, ինչպես նաև Հայաստանում իշխանափոխությունից հետո Արցախում ընթացող քաղաքական գործընթացները մշուշ են սփռել երկրի բնականոն զարգացման վրա, խաթարել համերաշխ հասարակություն կառուցելու տեսլականը, որն իր հերթին առաջացնում է բազմաթիվ նոր մարտահրավերներ:
Արցախի «Արդարություն» կուսակցությունը գտնում է, որ սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին քաղաքական ուժերի մասնակցությունը, որը ցանկացած արդյունքի դեպքում հեռու կլինի ժաղովրդի կամարտահայտությունից, է՛լ ավելի է խորացնելու հասարակության շրջանում առկա խմորումները:
Ամենևին չերկրորդելով տեղական ինքնակառավարման ինստիտուտի կայացումը, որպես այդպիսին, հաշվի առնելով, որ առաջիկայում մեզ սպասում են առավել մասշտաբային ընտրություններ, հասարակության համերաշխությունը դիտելով գերնպատակ՝ Արցախի «Արդարություն» կուսակցությունը ողջախոհություն և իմաստություն մաղթելով ընտրություններին պատրաստվող մեր քաղաքացիներին, հորդորում է գործել համերաշխության և խաղաղության մթնոլորտում, զերծ մնալ անձնական ամբիցիաներից, նեղ քաղաքական շահերից, գործել հանուն ամուր պետականության կայացման, ժողովրդի բարեկեցության, անվտանգ Արցախի ապագայի և հայտարարում է, որ չի մասնակցելու ՏԻՄ ընտրություններին:
Միաժամանակ կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին նույնպես ձեռնպահ մնալ ընտրությունները կուսակցականացնելու և հանրությանը տարբեր ճամբարների բաժանելու մտադրություններից:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը