Թրամփի ղեկավարման առաջին 100 օրվա ընթացքում առնվազն 121,000 պետական աշխատող է հեռացվել աշխատանքից. CNN
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարման առաջին երեք ամիսների ընթացքում առնվազն 121,000 պետական աշխատող է հեռացվել աշխատանքից։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ նկատելով, որ այս ցուցանիշը երկու անգամ ավելի է, քան ցանկացած այլ ոլորտում գրանցված կրճատումների թիվը:
Ինչպես նշել են հետազոտության հեղինակները, աշխատակազմի ձևավորմամբ զբաղվող Challenger, Gray & Christmas ընկերության տվյալների համաձայն, կրճատված պետական ծառայողների թիվը կարող է հասնել 280,000-ի։ Աշխատողների կրճատումները ամենաշատը հարվածել են Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությանը (USAID): Ամիսներ տևած կրճատումներից հետո Պետդեպարտամենտը պաշտոնապես հայտարարել է USAID-ի փակման մասին:
CNN-ի հետազոտությունը հիմնված է դաշնային գործակալության տվյալների, աշխատակիցների հաշվետվությունների, ներքին փաստաթղթերի, պետական պաշտոնյաների և լրատվամիջոցների այլ զեկույցների վրա: Այնուամենայնիվ, ուսումնասիրությունը հաշվի չի առնում պաշտոններում վերականգնվածների, վարչական արձակուրդում գտնվողների կամ սեփական ցանկությամբ հրաժարական տվածների մասին տվյալները։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի