Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Տնտեսություն

Թրամփը Եգիպտոսի նախագահին ասել է, որ ԱՄՆ նավերը պետք է անխոչընդոտ անցնեն Սուեզի ջրանցքով. WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի սկզբին Եգիպտոսի իր գործընկեր Աբդել Ֆաթահ ալ Սիսիի հետ զրույցում ասել է, որ ցանկանում է հասնել Սուեզի ջրանցքով ամերիկյան նավերի ազատ անցման։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով աղբյուրներ։

Ըստ նրանց՝  Թրամփը ասել է, որ ԱՄՆ-n ցանկանում է ապահովել Եգիպտոսի աջակցությունը հութիների դեմ գործողություններում՝ ռազմական օգնության և հետախուզության փոխանակման միջոցով: Նա նշել է, որ դա կարող է բարելավել Սուեզի ջրանցքով երթևեկությունը։ Այնուամենայնիվ,  Ալ Սիսին հակադարձել է՝ Գազայում հրադադարը անվանելով «հութիներին կանգնեցնելու լավագույն միջոցը»:

ԱՄՆ նախագահի առաջարկը հնչում է Եմենի հութիների կողմից Կարմիր ծովում ամերիկյան, իսրայելական և բրիտանական նավերի վրա շարունակվող հարձակումների ֆոնին, որոնք հանգեցրել են ջրանցքով նավագնացության նվազմանը և Եգիպտոսի եկամուտների նվազմանը: WSJ-ը գրում է, որ գարնանը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Եգիպտոսի պաշտոնյաներին զգուշացվել է, որ ԱՄՆ վարչակազմը կարող է զգալիորեն կրճատել Կահիրեին տնտեսական աջակցությունը։

Ապրիլի 27-ին Դոնալդ Թրամփը հայտարարել է Եգիպտոսի կողմից վերահսկվող Սուեզի ջրանցքով ԱՄՆ-ի առևտրական և ռազմական նավերի անմաքս անցումը թույլ տալու անհրաժեշտության մասին: Նա նաև համոզված է, որ Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսները կապող Պանամայի ջրանցքով անցնելիս ամերիկյան նավերի համար նույնպես չպետք է մաքսային խոչընդոտներ լինեն։