Եվրոպան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարրոն հայտարարել է, որ Եվրոպան պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցությունների «ձախողման» դեպքում։ Միջոցառումները կարող են համաձայնեցվել երկրորդական պատժամիջոցների օրինագծի հետ, որն առաջարկել է ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմը: Այս մասին Բարրոն ասել է AFP-ին։
Մայիսի 1-ին հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը նախագիծ է պատրաստել Ռուսաստանի Դաշնության դեմ երկրորդական պատժամիջոցների մասին։ Ըստ այդմ՝ առաջարկվում է 500 տոկոս մաքսատուրք մտցնել այն երկրներից ներմուծման համար, որոնք գնում են ռուսական նավթ, նավթամթերք, բնական գազ կամ ուրան։
«Մենք՝ եվրոպացիներս, պատրաստվում ենք ուղեկցել ամերիկյան այս նախաձեռնությունը պատժամիջոցների 17-րդ փաթեթով, և երեկ ես Լինդսի Գրեհեմի առաջ պարտավորվել եմ, որ մենք կփորձենք համակարգել այս երկու փաթեթները», - AFP-ին ասել է Ժան Նոել Բարրոն։
Փետրվարին ԱՄՆ նախագահը ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ բոլոր սահմանափակումները։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ չի սահմանում Մոսկվայի դեմ, որպեսզի չխոչընդոտի Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի