Արտաշատի բնակարաններից մեկից գողություն կատարած անձը հայտնաբերվել է (տեսանյութ)
Ապրիլի 23-ի երեկոյան ոստիկանություն զանգահարած կինը հայտնել էր, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում գտնվող իր բնակարանից գողացել են ոսկյա զարդեր:
Դեպքի վայր է մեկնել Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը: Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Պարզվել է, որ ահազանգին նախորդած հինգ օրերին տանը մարդ չի եղել, իսկ վերադառնալով` տանտիրուհին նկատել է, որ հյուրասենյակի պահարանից հափշտակել են մեկ թևնոց ու երեք մատանի՝ պատճառելով մոտ 350 հազար դրամի վնաս:
Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ բնակարանային գողությունը կատարել է Արտաշատի բնակիչ 32-ամյա մի տղամարդ: Վերջինս ներկայացվել է նախաքննական մարմնին։ Հանգամանքները պարզվում են:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...