Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Տնտեսություն

Տնտեսական աճի պատրանքի ստվերոտ կողմերն ու խաբկանքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թվականի առաջին եռամսյակի տնտեսական տվյալները, որոնք հրապարակել է վիճակագրական կոմիտեն, մտահոգիչ ազդակ են Հայաստանի տնտեսության կայունության և զարգացման հեռանկարների առումով։ Թեև պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է 4,1% աճ համախառն ներքին արդյունքի մակարդակում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սակայն խորքային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ ցուցանիշը հիմնականում պայմանավորված է ոչ թե բազային՝ արդյունաբերական կամ արտաքին տնտեսական ակտիվությամբ, այլ գյուղատնտեսության, շինարարության, ծառայությունների և առևտրի շրջանառության ոլորտներում արձանագրված աճով։

«Լույս» հիմնադրամն իր վերլուծության մեջ, անդրադառնալով 2025 թ. հունվարմարտ ամիսներին ՀՀ տնտեսության սոցիալտնտեսական զարգացումներին, նկատել է, որ նախորդ տարվա ցուցանիշներում առկա են ոսկերչական իրերի վերաարտահանման ազդեցությունները, որոնք նույնպես չեզոքացել են՝ էապես նվազեցնելով հատկապես արտաքին առևտրի և արդյունաբերության ցուցանիշները։ Եվ, իսկապես, տնտեսական զարգացման ողջամիտ գնահատականը պահանջում է ուշադրություն դարձնել ոչ թե միայն մակերեսային տոկոսային աճին, այլև այն ոլորտներին, որոնք համակարգային ազդեցություն են ունենում երկրի տնտեսական դիմադրողականության և աճի որակի վրա։

Այդ տեսանկյունից հատկապես մտահոգիչ է արդյունաբերական արտադրության կրճատումը 18,5 %-ով։ Արդյունաբերությունը, որպես կանոն, Հայաստանի տնտեսական կայունության հիմքն է, որը նպաստում է նաև առևտրային հաշվեկշռի բարելավմանը։ Իսկ արդյունաբերական ոլորտի անկումը վկայում է ոչ միայն արտադրական հզորությունների թուլացման, այլև ներդրումային միջավայրի լրջագույն խնդիրների մասին։

Ինչ վերաբերում է արտաքին առևտրին, ապա առաջին եռամսյակում այս ոլորտը կրճատվել է շոկային չափով՝ 54,2 %-ով։ Արտահանումը նվազել է գրեթե 62 %-ով, իսկ ներմուծումը՝ մոտ 48 %-ով։ Արտաքին առևտրի այսպիսի անկումը նշանակում է միջազգային մակարդակով տեղական արտադրողների մրցունակության նվազում, մյուս կողմից էլ՝ ներմուծման նվազումը խոսում է բնակչության սպառման հնարավորությունների ու տնտեսական ակտիվության սահմանափակման մասին։ Քաղաքացիների եկամուտները, մեծ հաշվով, չեն ավելացել, բայց կտրուկ աճել են ապրանքների ու ծառայությունների գները, այդ թվում՝ հարկերի բարձրացման արդյունքում։ Այս պայմաններում, բնականաբար, նվազում է նաև սպառումը՝ ազդեցություն ունենալով տնտեսական աճի պայմանների վրա։

Եթե մի կողմից՝ արդյունաբերությունը, իսկ մյուս կողմից՝ արտահանումը և ներմուծումը կարող են դիտարկվել տնտեսության «մկանային» բաղադրիչները, ապա գյուղատնտեսությունը և ծառայությունների ոլորտը հանդես են գալիս որպես «փափուկ հյուսվածք»։ Երբ տնտեսությունը հիմնականում աճում է փափուկ հատվածների հաշվին՝ առանց արդյունաբերության և առևտրային ներգրավման, ապա դա նշանակում է մակերեսային ու խաբուսիկ առաջընթաց, այլ ոչ թե երկարաժամկետ կայուն զարգացում։

Ինչպես արդեն նշեցինք, անհանգստացնող է նաև գնաճային միջավայրի ակտիվացումը։ Սպառողական գների ինդեքսն աճել է 2,5 %-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 2,1 %-ով։ Գների աճի տեմպն իր առավելագույնին հասավ արդեն մարտին՝ կազմելով 3,3 %։ Նման պայմաններում գնաճը զսպելու նպատակով կենտրոնական բանկը դադարեցրեց տոկոսադրույքի նվազեցման քաղաքականությունը։ Իսկ գնաճի հետագա արագացումը տնտեսական աճի դանդաղման պայմաններում կարող է բացասաբար ազդել բնակչության կենսամակարդակի վրա և պայմաններ ստեղծել սոցիալական բևեռացվածության խորացման համար։

Տնտեսագետներն արդեն ահազանգում են, որ այս միտումները խոսում են տնտեսության կառուցվածքային թուլության, ներդրումային հետաքրքրության նվազման և ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարման մասին։ Այս մտահոգիչ իրավիճակը հաշվի առնելով՝ կառավարությունը, փոխանակ տնտեսության համար խթանիչ քայլեր ձեռնարկի, զբաղված է մանր-մունր խնդիրներով։

Գործող իշխանությունները, փորձելով ամեն կերպ ավելացնել բյուջեի մուտքերը, մոռացության են մատնել հատկապես փոքր և միջին հատվածին աջակցելու խոստումները։ Կառավարության գործողություններն այնպիսի տպավորություն են թողնում, որ երկրի տնտեսական զարգացումը դիտվում է երկրորդական պլանում, իսկ առաջնային են դարձել ներքին ինստիտուցիոնալ հարմարեցումները՝ հաճախ հենց անձնական շահերի սպասարկման նպատակով։

Այնինչ, Հայաստանը գտնվում է մի հանգրվանում, որտեղ յուրաքանչյուր եռամսյակ կարող է որոշիչ նշանակություն ունենալ։ Պետության առջև ծառացած են անվտանգային, ժողովրդագրական և սոցիալական խնդիրներ, որոնց հաղթահարումը հնարավոր չէ առանց հզոր տնտեսության։ Բայց այդ տնտեսությունը պետք է կառուցվի ոչ թե թվային մանիպուլ յացիայի ու մակերեսային աճերի, այլ բովանդակային բարեփոխումների, արտադրական վերազինման և միջազգային շուկաների ինտեգրման հիմքի վրա։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում