Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տավուշի մարզի պարեկները հիվանդանոցից կատարված գողության դեպք են բացահայտել Ոչ ոք չի՛ լռեցնի հայի ձայնը․ «Մեր ձևով» Ուկրաինան երբեք չի եղել և չի լինի խաղաղության խոչընդոտ. Զելենսկին՝ Թրամփին Այն ամենը, ինչ կարելի է իմանալ Արևմտյան ցինիզմի և լկտի քաղաքականության մասին․ Մհեր ԱվետիսյանԴատախազը հետ է վերցրել Սամվել Կարապետյանի տնային կալանքի միջնորդությունը և մուտքագրվել է կալանքի միջնորդություն. Վարդևանյան ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետը հող հանձնելու, Սև լճի, Կիրանցի մասին․ ՀՃԿ անդամ Նառա Գևորգյան Նիկոլ Փաշինյանը ընտրությունների գնալու ժամանակ չունի օրակարգ, չունի առաջարկ․ Նաիրի Սարգսյան Հայոց պետությունը եղել է մինչև ձեզ և կլինի ձեզնից հետո. Արշակ ԿարապետյանՄեր պատանդառված հայրենակիցների ազատման վերաբերյալ կարևոր դիտարկում. Մենուա Սողոմոնյան Ադրբեջանն ուզում է վերահսկել Հայաստանի վառելիքի շուկան․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը խուսանավում է Իրանի և ԱՄՆ-ի միջևՏարօրինակ զարգացումներ երկաթուղու շուրջՍամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հանդես կգա մեկնաբանությամբ այսօր ժամը 15։40-ին․ Մարիաննա Ղահրամանյան Սրա անունը թալան է, իսկ իշխանությունն էլ դարձել է թալանչի. Էդմոն ՄարուքյանՀայաստանում թոշակը ցածր է, դեղերը՝ թանկ․ Ցոլակ Ակոպյան Բանակը պետք է կոփի, ոչ թե փայփայի. և հարցն ամենևին գլխարկը չէ, այլ գաղափարը. Ա.ՂուկասյանՄեկը տալիս է ու ստեղծում, մյուսը՝ վերցնում ու յուրացնումԹույլ առաջնորդը քաղաքացիների փողը ծախսում է իր համար. ուժեղ առաջնորդն իր սեփական փողն է ծախսում քաղաքացիների համարՀայաստանը՝ մեծ սպորտային երկիր Ֆիզմաթ դպրոցի սաներ Արսեն Մակարյանն ու Սարգիս Առաքելյանը նվաճել են ոսկե մեդալներ
Ժամանց

Հորոսկոպ. ինչ կբերեն Վեներան եւ Պլուտոնը մայիսին՝ կենդանակերպի բոլոր նշաններին

Մայիսը սկսվել է արեւոտ եղանակով, եւ սա կարելի է համարել ամբողջ ամսվա խորհրդանիշ, քանի որ մայիսը լի է աստղագուշակային իրադարձություններով, որոնք փոփոխություններ կբերեն։ Ի դեպ, փոփոխությունները տեղի են ունենում հենց տարվա սկզբից, բայց եկեք խոսենք Վեներայի եւ Պլուտոնի մասին։

Մայիսի 1-ին Վեներան մտավ Խոյի նշան։ Նա այնտեղ կմնա երկար ժամանակ՝ ընդհուպ մինչեւ հունիսի 7-ը։ Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար Վեներան այդ ժամանակահատվածում մտնում է հորոսկոպի որոշակի հատված եւ հաջողություն է բերում այդ տան գործերում: Մայիսի 4-ին Պլուտոնը դառնում է ռետրոգրադային մինչեւ հոկտեմբերի կեսերը՝ նշելով մեծ փոփոխությունների եւ փոխակերպումների մասին:
Ավելի մանրամասն ներկայացնենք, թե կյանքի ինչ ոլորտների են անդրադառնում երկու մոլորակները կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար»

Խոյ – Վեներան 1 տանը, Պլուտոնը՝ 11-րդ տանը

Անհատականության, արտաքինի, կերպարի, հեղինակության եւ անձնական հավակնությունների ոլորտում Վեներան էներգիա եւ փոփոխությունների ցանկություն կբերի։ Իսկ Պլուտոնը կներգրավի սոցիալական ոլորտը, որը էական է հաղորդակցության, ընկերների եւ մարդկանց մեծ խմբերի համար:

Ցուլ – Վեներան 12-րդ, Պլուտոնը՝ 10-րդ տանը

Վեներան մտնում է հոգեւորության, գործերի ավարտի, մենակեցության, մեկուսացման ոլորտ: Մոլորակը կօգնի ձեզ հասնել ոգեղենության նոր մակարդակի, եթե դուք ձգտեք դրան: Պլուտոնը ձեր ուշադրության կենտրոնում կդնի ձեր կարիերան, ձեռքբերումները եւ սոցիալական կարգավիճակը:

Երկվորյակներ – Վեներան՝ 11-րդ, Պլուտոնը՝ 9-րդ տանը

Սոցիալական հատվածը՝ կապված ընկերների, երազանքների, նպատակների, հաղորդակցությունների, մարդկանց մեծ խմբերի եւ համախոհների հետ, ամրապնդվում է Վեներայի կողմից, որը ձեզ դիվանագիտություն կհաղորդի։ Պլուտոնը շեշտը կդնի օտարերկրյա ճամփորդությունների, արկածների, ուսման եւ ամեն ինչի վրա:

Խեցգետին - Վեներան՝ 10-րդ, Պլուտոնը՝ 8-րդ տանը

Կարիերան եւ կարգավիճակը ժամանակաշրջանի առանցքային բառերն են, քանի որ Վեներան կշոշափի ձեր կայացման ոլորտը՝ ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական: Իսկ Պլուտոնը կարող է փոխակերպումներ բերել ճգնաժամերի կամ ֆինանսական հարցերի միջոցով:

Առյուծ - Վեներան՝ 9-րդ, Պլուտոնը՝ 7-րդ տանը

Վեներան մտնում է հորիզոնների ընդլայնման, ճանապարհորդությունների, կրթության, իրավական հարցերի եւ արկածների ոլորտ՝ ձեր ուշադրությունը կենտրոնացնելով այս ոլորտների վրա: Մինչդեռ Պլուտոնը կփորձի փոխել ձեր հարաբերություններն այլ մարդկանց հետ՝ ամրացնելով ձանձրալին ու հեռացնելով արդեն եղածը:

Կույս - Վեներան՝ 8-րդ, Պլուտոնը՝ 6-րդ տանը 

Ճգնաժամերի, փոխակերպումների, վախերի, սեքսի եւ մեծ ֆինանսների ոլորտը Վեներայի շնորհիվ հատկապես ակտիվ կլինի ձեզ համար, մոլորակը կմեղմացնի արձագանքը բարդ իրավիճակներին, իսկ Պլուտոնը կակտիվացնի աշխատանքի կամ առողջության հետ կապված հարցերը։

Կշեռք - Վեներան՝ 7-րդ, Պլուտոնը՝ 5-րդ տանը

Վեներան պատասխանատու է հարաբերությունների համար եւ մտնում է հարաբերությունների ոլորտ (սեր, ընկերություն, բիզնես), ուստի դա կլինի ժամանակաշրջանի հիմնական թեման: Պլուտոնը նույնպես կբարձրացնի այս թեման, բայց ստեղծագործական, երեխաների եւ դրական իրադարձությունների միջոցով:

Կարիճ - Վեներան՝ 6-րդ, Պլուտոնը՝ 4-րդ տանը

Վեներան հաջողություն կբերի աշխատանքի, ռեժիմի, առօրյայի, առողջության, ինչպես նաեւ ենթակաների ու ընտանի կենդանիների հետ կապված հարցերում։ Պլուտոնը փոփոխություններ կբերի այն ամենում, ինչը կապված է բնակության վայրի, անշարժ գույքի, ծնողների եւ աջակցության զգացման հետ։

Աղեղնավոր - Վեներան՝ 5-րդ, Պլուտոնը՝ 3-րդ տանը 

Հաճույքների, սիրավեպերի, ժամադրության, գեղեցկության, հոբբիների, կրեատիվության եւ ամեն գեղեցիկի ոլորտն ամրապնդվում է Վեներայի ազդեցությամբ՝ բացելով հանգստի համար բարենպաստ շրջան։ Իսկ Պլուտոնն ընդգծում է սերտ շրջանի, ճանապարհորդության եւ առեւտրի թեմաները:

Այծեղջյուր - Վեներան՝ 4-րդ, Պլուտոնը՝ 2-րդ տանը

Վեներան կօգնի անշարժ գույքի, ծնողների, բնակության վայրի ու անվտանգության զգացման հարցերում։ Պլուտոնը կստիպի ձեզ ինչ-որ բան փոխել ֆինանսների, վաստակի ոլորտում եւ կփոխի ձեր ինքնարժեքի զգացումը:

Ջրհոս - Վեներան՝ 3-րդ, Պլուտոնը՝ 1-ին տանը

Վեներան կակտիվացնի անմիջական շրջապատի մարդկանց հետ հարաբերությունների ոլորտը, գործուղումները եւ այլ կարճատեւ ճանապարհորդությունները, տրանսպորտի, առեւտրի եւ կապի միջոցները: Պլուտոնը կբարձրացնի սեփական անձի, արտաքինի եւ ինքնաճանաչման հարցերի կարեւորությունը:

Ձկներ - Վեներան՝ 2-րդ, Պլուտոնը՝ 12-րդ տանը

Վեներան ձեր ամբողջ ուշադրությունը կկենտրոնացնի ֆինանսների, եկամտի աղբյուրների, ինքնագնահատականի, նյութական արժեքների եւ փող աշխատելու նոր կամ լրացուցիչ միջոցների վրա։ Պլուտոնը կուժեղացնի մենության մեջ թաքնվելու, արտագաղթելու կամ հոգեւորությանը նվիրվելու ցանկությունը։

Եթե Վեներան դրական փոփոխություններ է բերում այն ոլորտում, որի մեջ մտնում է, ապա Պլուտոնը կոչված է ցույց տալու ուղին փոփոխությունների միջով, հաճախ՝ ցավագին եւ դժվար, բայց միշտ նոր մակարդակի անցմամբ, ուստի չարժե հակառակվել փոփոխություններին, բայց կարեւոր է պատրաստ լինել դրանց։ Պլուտոնի ազդեցության մասին ավելի մանրամասն կխոսենք խորագրի հաջորդ հրապարակումներում։