Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Մշակույթ

Կամերային երաժշտության դպրոց՝ պրոֆեսոր Կրասոտինայից

Արդեն երկրորդ տարին է Primavera Foundation of Armenia հիմնադրամը, ‹‹Առնո Բաբաջանյան›› համերգասրահի աջակցությամբ, կազմակերպում է ‹‹Կամերային երաժշտության դպրոց››: Այս տարի դպրոցի պարապմունքները կտևեն մայիսի 5 - 8-ը:

Դպրոցը կեզրափակվի մայիսի 9-ին կայանալիք գալա-համերգով, որը տեղի կունենա ‹‹Առնո Բաբաջանյան›› համերգասրահում, համերգի մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար: Այս տարի դպրոցն անցնում է ‹‹Արմբրոկ›› ներդրումային ընկերության հովանու ներքո: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ ‹‹Կամերային երաժշտության դպրոց››-ը կանցնի Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահարուհի Իրինա Կրասոտինայի ղեկավարությամբ:

Պրոֆեսորն անհատական պարապմունքներ կվարի նախորդ տարի ձևավորված և նոր կամերային անսամբլների հետ, որոնք նախապես դիմել են մասնակցության համար: Այս տարի դպրոցում ներգրավված են նաև արտասահմանցի երաժիշտներ: Հայաստանից մասնակիցներ կան ինչպես Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներից, այնպես էլ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի և Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված միջնակարգ դպրոցի աշակերտներից:

Բոլոր հայ մասնակիցների համար դասընթացներն անվճար են: Մայիսի 9-ի գալա-համերգին պրոֆեսոր Կրասոտինան նույնպես ելույթ կունենա՝ հանդես գալով սաների հետ անսամբլների կազմում: Ութ տարբեր անսամբլներ, որոնց կազմում կան այնպիսի գործիքներ, ինչպիսիք են՝ ֆլեյտա, կլառնետ, ջութակ, դաշնամուր, թավջութակ և դասական կիթառ, կկատարեն Մոցարտի, Խաչտրյանի, Գրիգի, Պիացոլլայի ստեղծագործությունները: Համերգը կտեսագրվի և անվճար կտրամադրվի բոլոր մասնակիցներին իրենց անձնական օգտագործման համար:

Նախորդ տարիների ‹‹Կամերային երաժշտության դպրոց››-ի արդունքներն ափոփելիս պրոֆեսոր Կրասոտինան նշել է. ‹‹Ես ապշած եմ հայ պատանի երաժիշտների աշխատասիրությամբ, կարճ ժամանակում նրանց ցուցաբերած առաջընթացով և երաժշտական նրբազգացությամբ ու ընկալունակությամբ: Նրանք հրաշալի արդյունքներ են գրացել, ես հպարտանում եմ յուրաքանչյուր երաժիշտով: Կամերային անսամբլն անգնահատելի նշանակություն ունի ցանկացած երաժշտի մասնագիտական կյանքում, այն սովորեցնում է համագործակցել, բեմի վրա շփվել մյուս երաժիշտների հետ, կառուցել փոխադարձ վստահություն և փոխըմբռնում, ստեղծել ստեղծագործական կապեր, ընկերական հարբերություններ հաստատել պատանի երաժիշտների միջև: Կամերային անսամբլը նաև հրաշալի հնարավորություն է տալիս մենակատարի կարիերա չընտրած երաժիշտներին մնալ բեմի վրա և բարեհաջող շարունակել իրենց երաժշտական գործունեությունը››:

Նախորդ տարիներին պատանի երաժիշտները մեծ ոգևորությամբ են մասնակցել ‹‹Կամերային երաժշտության դպրոց››-ներին, նրանք իրենց գնահատանքն էին արտահայտում բոլոր մասնագիտական հմտությունների և գաղտնիքների համար, որ փոխանցեց նրանց պրոֆեսոր Կրասոտինան: Մասնակիցները նաև բարձր էին գնահատում պրոֆեսորի մարդկային առաքինի որակները և այն, որ տիկին Կրասոտինան միացավ իրենց, մեկ բեմի վրա կողք-կողքի համերգին հանդես գալով անսամբլով, ինչը հազվագյուտ փորձառություն էր իրենց համար:

Այս ընթացքում, Primavera foundation of Armenia-ի ջանքերով, լույս ընծայման է պատրաստվում Իրինա Կրասոտինայի հեղինակած կամերային անսամբլի մասին մեթոդական ձեռնարկի հայերեն թարգմանությունը: Իրինա Կրասոտինան Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է, Իպոլիտով-Իվանովի անվան պետական ​​երաժշտական ​​մանկավարժական ինստիտուտի անսամբլի ամբիոնի վարիչ, իսպանական երաժշտության մագիստրոս, արվեստի պատմության գիտությունների թեկնածու, Primavera Foundation of Armenia-ի ‹‹Կամերային երաժշտություն›› բաժնի ղեկավար: