Թրամփը 100% մաքսատուրք կսահմանի ԱՄՆ շուկա մտնող արտասահմանյան ֆիլմերի համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Առևտրի նախարարությանը և ԱՄՆ առևտրի ներկայացուցչին հանձնարարել է «անհապաղ սկսել 100% մաքսատուրքի կիրառման գործընթացը» բոլոր ֆիլմերի համար, որոնք Միացյալ Նահանգներ են մուտք գործում արտերկրից։ Այս մասին ամերիկացի առաջնորդը գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։
Թրամփն ասել է, որ ամերիկյան կինոարդյունաբերությունը «շատ արագ մեռնում է»: Նրա խոսքով՝ այլ երկրներ կինոգործիչներին և ստուդիաներին Միացյալ Նահանգներից գրավում, տանում են իրենց մոտ, և Հոլիվուդն ու երկրի «շատ այլ ոլորտներ» անկում են ապրում:
«Սրանք այլ երկրների կողմից համաձայնեցված գործողություններ են և, հետևաբար, սպառնալիք են ազգային անվտանգությանը… Մենք ցանկանում ենք, որ ֆիլմերը նորից նկարահանվեն Ամերիկայում», - գրել է նա:
Ապրիլին Չինաստանի ազգային կինովարչությունը հայտարարել էր, որ Չինաստանը կսահմանափակի հոլիվուդյան ֆիլմերի ներկրումը ի պատասխան Թրամփի մաքսատուրքերի: Reuters-ը գրել է, որ Չինաստանի նման քայլն ավելի կնվազեցնի ամերիկյան ֆիլմերի պահանջարկը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի