Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Աշխարհ

Իրանի ԱԳ նախարարն արձագանքել է Թրամփի՝ Պարսից ծոցն «Արաբական ծոց» անվանելու մտադրությանը

Պարսից ծոցի պատմական անվանումը փոխելու քաղաքական դրդապատճառները վկայում են Իրանի դեմ թշնամական մտադրությունների մասին. այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիա կատարելիք այցի շրջանակում պատրաստվում է Պարսից ծոցն անվանել  Արաբական ծոց: Այս մասին գրում է Tasnim գործակալությունը:

«Պարսից ծոց անվանումը, ինչպես շատ աշխարհագրական անվանումներ, խոր արմատներ ունի մարդկության պատմության մեջ։ Իրանը երբեք դեմ չի եղել այնպիսի անունների օգտագործմանը, ինչպիսիք են Օմանի ծովը, Հնդկական օվկիանոսը, Արաբական ծովը կամ Կարմիր ծովը: Այս անունների օգտագործումը չի ենթադրում սեփականություն որևէ կոնկրետ ազգի կողմից, այլ ավելի շուտ ցույց է տալիս ընդհանուր հարգանք մարդկության հավաքական ժառանգության նկատմամբ:

Ի հակադրություն, Պարսից ծոցի պատմական անվանումը փոխելու քաղաքական դրդապատճառները վկայում են Իրանի և նրա ժողովրդի դեմ թշնամական մտադրության մասին և խստորեն դատապարտվում են: Նման կողմնակալ գործողությունները վիրավորանք են բոլոր իրանցիների համար՝ անկախ նրանց ծագումից կամ բնակության վայրից։ Հուսով եմ, որ Պարսից ծոցի անվան մասին զավեշտալի խոսակցությունները ոչ այլ ինչ են, քան ստի արշավ՝ զայրացնելու և հրահրելու իրանցիներին ամբողջ աշխարհում»,- նշել է Արաղչին: