Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Մշակույթ

«9 տարեկան տղայիս ի՞նչ ասեմ, որ «տղա ջան, թատրոնը լավ բան չի ու դերասանի աշխատանքը չի գնահատվո՞ւմ». Պատանի հանդիսատեսի թատրոնում կրքերը չեն հանդարտվում

«Ես 25 տարի աշխատելով Պատանի հանդիսատեսի թատրոնում, իրավունք չունե՞մ հրավիրել իմ հարազատին։

Հարցումից հետո կամ կդիտի հարազատս, կամ՝ ոչ։ Երբեք նման խնդիր չի եղել, ինքս թատրոնի կուլիսներում եմ մեծացել, երբեք նման բան չեմ տեսել։ Դե արի ու մի գժվի»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Քաղաքապետարանի կողմից հրավիրատոմսերն արգելելու նոր որոշմանը, պատմեց դերասանուհի Մարի Սանթրոսյանը։

«Այսօր նույն բեմում արդեն տղայիս հետ եմ բեմ բարձրանում, 9 տարեկան տղաս ապրում է թատրոնով, խորհուրդներ է ստանում մեր թատրոնի վաստակաշատ դերասաններից, ի՞նչ պետք է ասեմ՝ «տղա ջան, թատրոնը լավ բան չի՞։ Դերասանի աշխատանքը չի գնահատվո՞ւմ...»,- մեզ հետ զրույցում ասաց դերասանուհին:

Նրա խոսքով՝ այսօր, երբ երեխանները դիտում են գունեղ ներկայացում, բեմի գեղեցիկ ձևավորմամբ ու զգեստներով, այդ ամենը Էմին Թորոսյանի աշխատանքի շնորհիվ է, քանի որ ոչինչ չի խնայում թատրոնի համար:

 «Եվ ի՞նչ եք ուզում վերջապես։ Թողե՛ք աշխատենք»,- ամփոփեց Մարի Սանթրոսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ռեժիսոր Դավիթ Հարությունյանը Tert.am Life-ի հետ զրույցում նշել էր, որ Քաղաքապետարանում ամեն բան անում են, որ Էմին Թորոսյանը թողնի ՊՀԹ-ի տնօրենի պաշտոնը: