Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տավուշի մարզի պարեկները հիվանդանոցից կատարված գողության դեպք են բացահայտել Ոչ ոք չի՛ լռեցնի հայի ձայնը․ «Մեր ձևով» Ուկրաինան երբեք չի եղել և չի լինի խաղաղության խոչընդոտ. Զելենսկին՝ Թրամփին Այն ամենը, ինչ կարելի է իմանալ Արևմտյան ցինիզմի և լկտի քաղաքականության մասին․ Մհեր ԱվետիսյանԴատախազը հետ է վերցրել Սամվել Կարապետյանի տնային կալանքի միջնորդությունը և մուտքագրվել է կալանքի միջնորդություն. Վարդևանյան ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետը հող հանձնելու, Սև լճի, Կիրանցի մասին․ ՀՃԿ անդամ Նառա Գևորգյան Նիկոլ Փաշինյանը ընտրությունների գնալու ժամանակ չունի օրակարգ, չունի առաջարկ․ Նաիրի Սարգսյան Հայոց պետությունը եղել է մինչև ձեզ և կլինի ձեզնից հետո. Արշակ ԿարապետյանՄեր պատանդառված հայրենակիցների ազատման վերաբերյալ կարևոր դիտարկում. Մենուա Սողոմոնյան Ադրբեջանն ուզում է վերահսկել Հայաստանի վառելիքի շուկան․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը խուսանավում է Իրանի և ԱՄՆ-ի միջևՏարօրինակ զարգացումներ երկաթուղու շուրջՍամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հանդես կգա մեկնաբանությամբ այսօր ժամը 15։40-ին․ Մարիաննա Ղահրամանյան Սրա անունը թալան է, իսկ իշխանությունն էլ դարձել է թալանչի. Էդմոն ՄարուքյանՀայաստանում թոշակը ցածր է, դեղերը՝ թանկ․ Ցոլակ Ակոպյան Բանակը պետք է կոփի, ոչ թե փայփայի. և հարցն ամենևին գլխարկը չէ, այլ գաղափարը. Ա.ՂուկասյանՄեկը տալիս է ու ստեղծում, մյուսը՝ վերցնում ու յուրացնումԹույլ առաջնորդը քաղաքացիների փողը ծախսում է իր համար. ուժեղ առաջնորդն իր սեփական փողն է ծախսում քաղաքացիների համարՀայաստանը՝ մեծ սպորտային երկիր Ֆիզմաթ դպրոցի սաներ Արսեն Մակարյանն ու Սարգիս Առաքելյանը նվաճել են ոսկե մեդալներ
Ժամանց

Աստղիկ Սաֆարյանի 5-րդ ձայնասկավառակի շնորհանդեսը, հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները

Օրերս երգչուհի Աստղիկ Սաֆարյանն իր գործունեության 20-ամյակի առթիվ մեկ հարկի տակ հավաքել էր գործընկերներին ու մտերիմներին՝ նշելու 5-րդ  ձայնասկավառակի շնորհանդեսը:

«Ուրախ եմ իմ գործունեության 20-րդ տարում թողարկել 5-րդ ձայնասկավառակս: Այսօր ամեն ինչ կատարվելու է 5 թվի շուրջ ու պատահական չէ, որ օրը ընտրել ենք հենց այս օրը՝ 05. 05. 25:

5-րդ ձայնասկավառակ, հինգ երգ, հինգն էլ ներկայանալու են տեսահոլովակով»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց երգչուհին:

Tert.am Life–ը ներկայացնում է միջոցառման հետաքրքիր դրվագներն ու մանրամասները։

Երեկոյի ընթացքում Աստղիկ Սաֆարյանը ներկայացավ համերգային փոքր ծրագրով՝ ներկայացնելով ձայնասկավառակի երգերն ու ամփոփելով այն գործընկերների կողմից տրամադրված նվերների խաղարկությամբ:

Խաղարկությունն իրականացավ վիճակահանության ձևաչափով՝ անակնկալ մատուցելով հյուրերին:

«Շատ շնորհակալ եմ բոլոր գործընկերներիս, ովքեր կողքիս էին, որովհետև երեկոն ստացված չէր լինի առանց նրանց աջակցության»,- նշեց Աստղիկ Սաֆարյանը:

Ներկայացված բոլոր երգերի և՛ երաժշտության, և՛ խոսքերի հեղինակը Աստղիկ Սաֆարյանն է:

«Համագործակցել եմ ռուսաստանաբնակ շնորհալի երիտասարդ Edelways-ի հետ, ով հիմնականում համագործակցում է համաշխարհային լեյբլների հետ:  

Շատ ավելի ժամանակակից, թրենդային ռիթմերով, երիտասարդական, բայց նաև հասուն մտքերով ստեղծագործություններ ենք ստացել:

Լիահույս եմ, որ երիտասարդների շրջանում շատ սիրելի է լինելու»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ Աստղիկ Սաֆարյանը:

Երգչուհին նշեց, որ անակնկալներ կլինեն նաև տեսահոլովակների տեսքով: «Արդեն իսկ աշխատում ենք, որ հինգ երգն էլ ունենան տեսահոլովակներ: Ձայնասկավառակը ևս անակնկալ է, որովհետև շատ հետաքրքիր նորարարական լուծումներով ենք արել, արտադրել եմ Իսպանիայում, այն ձայնասկավառակի տեսքով կրիչ է, որը կարող են կիրառել որպես կրիչ, այսինքն թե՛ համակարգչով լսել, թե՛ մեքենայի մեջ:

Այնուամենայնիվ այն ձայնասկավառակի տեսք ունի՝ պահպանելով սիմվոլիկան»,- նշեց երգչուհին, ում խոսքով՝ թեև ժամանակակից աշխարհում ձայնասկավառակի թողարկումը փոքր–ինչ հնացած է, բայց ինքը որոշել է պահել այս կարևոր մշակույթը։

«Զգեստի դիզայնի հեղինակը ես եմ, մի քանի աքսեսուարներով ստացել եմ աստիկսաֆարյանական ոճ»,- ասաց երգչուհին, ով այս անգամ ևս հանդիսատեսին ներկայացավ ինքնատիպ կերպարով: