Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Առանց փողոց իշխանափոխություն չի լինի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան ՀՀ–ն այլևս, ըստ էության, կառավարվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից. Էդմոն ՄարուքյանՀունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) «Վե՛րջ տվեք զանգովի արդարադատությանը». Սամվել Կարապետյանի աջակիցները՝ Նիկոլ ՓաշինյանինՉեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը. Խաչիկ Ասրյան Մեր պահանջն է, որ Սամվել Կարապետյանի գործը քննեն անաչառ․ Ալեքսանդր Սարգսյան Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ ԿարապետյանՀայ կանայք միշտ առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ուժեղ կամքով. Գագիկ ԾառուկյանԲողոքի ակցիա ՔԿ շենքի մոտ` ի պաշտպանություն Սամվել ԿարապետյանիՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ ՀՀ-ի եվրոպական ապագան միֆ է, հեքիաթ, որի անվան տակ մեզ վաճառում են թրքացnւմ. Արմեն Աշոտյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ազատություն Սամվել Կարապետյանին. բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ. տեսանյութԿազմաքանդում են ազգային իրավունքները պաշտպանող ինստիտուտները․ Մենուա ՍողոմոնյանՊատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից. Վահե Հովհաննիսյան Հայաքվեի հանձնարարականները քպ հեռացող խմբակին. Հրայր ԿամենդատյանԱնանիա Շիրակացին իր «Աշխարհացույց» մատյանում նկարագրում է Արցախ աշխարհի տեղադրությունը, որը համընկնում է «միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածքի» հետ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի մեզ նորից հարգեն ու ընկալեն որպես արժանապատիվ գործընկեր. Ավետիք Չալաբյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքովՈւժեղ Հայաստանի կառուցման գործում իր դերն ու նշանակությունն է ունենալու Սամվել Կարապետյանը. Արմեն Եզեկյան
Իրավունք

Գյումրու ընտրությանը բարեգործության արգելքը խախտելու մեջ մեղադրվող 3 անձանց նյութերը դատարանում են

ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ 2025 թվականի մարտի 30-ին նշանակված՝ Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցող կուսակցությունների դաշինքներից մեկի կողմից առաջադրված թեկնածուի ազգականը և նշված դաշինքի ավագանու երկու թեկնածուները նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, բարեգործության անվան տակ ընտրողներին մատուցել են ծառայություններ և բարեգործության հետ միաժամանակ իրականացրել նախընտրական քարոզչություն: Մասնավորապես՝ Գյումրի համայնքի փողոցներում կատարել են հարթեցման և խճապատման աշխատանքներ, որոնք ներկայացվել են որպես ընտրողների շրջանում ծառայությունների մատուցում, ընտրողի խնդրանքի կատարում՝ փաստացի իրականացնելով նախընտրական քարոզչություն։

Այդ կերպ վերը նշված երեք անձինք ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը բարեգործության անվան տակ, նախընտրական քարոզչություն իրականացնելով զուգորդված, ընտրողների համար անհատույց ծառայություններ մատուցելու եղանակով խախտել են ընտրության ժամանակ բարեգործության արգելքը, որի համար նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասով:

Մեղադրյալների նկատմամբ համակցված կիրառվել են վարչական հսկողությունն ու բացակայելու արգելք խափանման միջոցները։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: