Audi-ն ներկայացրել է նոր A6 plug-in հիբրիդային մոդելներ
Գերմանական Audi մեքենաշինական ընկերությունն ընդլայնել է նոր A6 մոդելների շարքը՝ ներկայացնելով երկու plug-in հիբրիդային տարբերակ՝ A6 Sedan e-hybrid quattro և A6 Avant e-hybrid quattro, հայտնում է korrespondent.net-ը:
Նոր մոդելների դիզայնը պահպանում է Audi-ի բնորոշ ոճը: Հիբրիդների հիմնական նորամուծությունը նոր սերնդի բարձր հզորությամբ մարտկոցն է, որն ունի 25,9 կՎտ/ժ հզորություն, ինչը 45%-ով ավելի է նախորդ տարբերակից և թույլ է տալիս մեքենաներին անցնել ավելի քան 100 կմ՝ զուտ էլեկտրական քարշով։
Երկու տարբերակներն էլ ստացել են 2.0 TFSI բենզինային շարժիչի համակցություն՝ 252 ձիաուժ հզորությամբ և 142 ձիաուժ առավելագույն հզորությամբ էլեկտրական շարժիչ: Ամենահզոր կոնֆիգուրացիայում՝ 367 ձիաուժ ընդհանուր հզորությամբ, մեքենաները 0-ից 100 կմ/ժ արագություն են զարգացնում 5,3 վայրկյանում։ 299 ձիաուժ հզորությամբ տարբերակում արագացումը տևում է 6 վայրկյան: Բոլոր տարբերակների համար առավելագույն արագությունը 250 կմ/ժ է։
Գերմանիայում A6 Sedan e-hybrid quattro-ի գինը 229 ձիաուժ հզորությամբ հիմնական տարբերակի համար սկսվում է 65, 800 եվրոյից, իսկ A6 Avant-ինը՝ 68, 300 եվրոյից: 367 ձիաուժ հզորությամբ սեդանն արժե 75,000 եվրոյից, Avant-ը՝ 77,550 եվրոյ: Նոր A6 հիբրիդային մոդելների պատվերները կբացվեն 2025 թվականի մայիսի 8-ին, իսկ առաջին առաքումները նախատեսված են այս ամառ:

























Լեհաստանում մաքսանենգ ապրանք պարունակող օդապարիկներ են հայտնաբերվել․ դրանք ենթադրաբար, ժամանել են Բե...
Իրանն ու Իսրայելը, Ռուսաստանի միջնորդությամբ, համաձայնել էին չհարձшկվել միմյանց վրա. WP
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային ար...
Ինդոնեզիայում ռադարներից անհետացել է 11 ուղևորով ինքնաթիռը
Մենք կլուծենք գործազրկության խնդիրը և կկտրենք փոքր բիզնեսի կախվածությունը կառավարությունից
Փաշինյանը ստացել է Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վեր...
Եթե ընդդիմության մեկ բևեռ ձևավորվի, ես պատրաստ եմ այդ ցուցակում չլինել
Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է․ Հրայր Կամենդատյան
Ռուսաստանը մինչև 50 աստիճանի հասնող անոմալ սառնամանիքների է բախվել
Երկու իրականություն