Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Մշակույթ

Սպորտը դառնում է մեր ընդհանրությունները ընդգծելու, մեզ միավորելու կարևոր հանրային հարթակ. ԿԳՄՍ նախարար

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր բացման հանդիսավոր արարողությամբ պաշտոնապես տրվել է Եվրոպայի կարատեի մեծահասակների 60-րդ առաջնության մեկնարկը:
 
Առաջնությունն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ:
 
Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը, Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը, պետական այրեր, ոլորտի ներկայացուցիչներ, միջազգային հյուրեր, մարզասերներ:
 
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին Եվրոպայի կարատեի մեծահասակների առաջնության մեկնարկի կապակցությամբ՝ ընդգծելով՝ այս առաջնության անցկացումը պատմական իրադարձություն է հայաստանյան կարատեի պատմության մեջ:
 
«Կարատե մարզաձևն ունի լայն ընդգրկվածություն ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, և մեծ պատիվ է հնարավորություն ունենալ այն անցկացնել Հայաստանում՝ միջազգային հանրությանն այսկերպ ևս ներկայացնելով մեր պետությունը: Վստահաբար կարող ենք արձանագրել՝ Երևանում անցկացվելիք Եվրոպայի կարատեի մեծահասակների 60-րդ առաջնությունը կլինի Հայաստանում այս տարի անցկացվող ամենախոշոր և ամենամասշտաբային միջոցառումներից մեկը։
 
Առանձնակի ցանկանում եմ շեշտել, որ միջազգային մրցաշարերի անցկացումը ՀՀ կառավարության քաղաքականության առաջնահերթություններից և սպորտի զարգացման ռազմավարության կարևորագույն թիրախներից է՝ նպատակ ունենալով սպորտային միջազգային հարթակում Հայաստանը դարձնել կարևոր կենտրոններից մեկը: Մենք արդեն իսկ հաջորդ տարի կհյուրընկալենք հրաձգության Եվրոպայի առաջնությունը, 2027-ին ևս միանգամից մի քանի խոշոր միջոցառումներ են պլանավորված՝ աշխարհի ծանրամարտի առաջնությունը, Եվրոպայի սպորտային մարմնամարզության առաջնությունը, Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը։ Այնպես որ, բազում առիթներ կունենանք մեր երկրում հյուրընկալելու աշխարհի տարբեր երկրների մարզական պատվիրակությունների և ամրապնդելու Հայաստանի տեղը սպորտային քարտեզում»,- նշել է նախարարը։
 
Ժաննա Անդրեասյանը հատկանշական է համարել, որ կարատե մարզաձևը Հայաստանում, հատկապես դպրոցականների շրջանում, ամենասիրելի և ամենատարածված սպորտաձևերից մեկն է: Հետևաբար, առաջնությունը հնարավորություն կտա առավել խրախուսելու երեխաներին, որպեսզի նրանք շարունակեն գնալ այդ ճանապարհով՝ գրանցելով նոր նվաճումներ:
 
«Սպորտն ավելին է, քան տարբեր մարզաձևերի ամբողջությունը։ Հատկապես այս օրերին սպորտը դառնում է մեր ընդհանրությունները ընդգծելու, մեզ միավորելու կարևոր հանրային հարթակ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ առաջնության մասնակից բոլոր մարզիկներին մաղթելով հաջողված ելույթներ ու հաղթանակներ, իսկ մարզասերներին՝ սպորտը վայելելու հաճելի օրեր:
 
Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը շնորհակալություն է հայտնել Հայաստանի գործընկերներին ներդրած ջանքերի, կատարած աշխատանքի և հաջող համագործակցության համար՝ մասնավորապես կարևորելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ցուցաբերած աջակցությունը։ Նա մասնակիցներին մաղթել է արդյունավետ ելույթներ և հաղթական մենամարտեր:
 
Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը ևս հանդես է եկել ողջույնի խոսքով՝ նշելով՝ մեծ պատիվ ու պատասխանատվություն է Հայաստանում անցկացնել նման մարզական միջոցառում, որը նաև ճանաչման, միասնության և եվրոպական կարատեի ընտանիքում փոխադարձ վստահության խորհրդանիշ է:
 
Նշենք՝ Եվրոպայի կարատեի մեծահասակների 60-րդ առաջնությանը մասնակցում է աշխարհի 54 երկրի շուրջ 1000 մարզիկ: Այն կտևի մինչև մայիսի 11-ը: Հայաստանի հավաքականը ներկայանում է հետևյալ կազմով՝
 
Տղամարդիկ
60 կգ -Յուրա Զալյան
67 կգ -Սուրեն Հարությունյան
75 կգ -Ռոբերտ Հովհաննիսյան
84 կգ -Գոռ Ներսիսյան
+84 կգ -Դավիթ Մակյան
Կատա -Միխայիլ Մխիթարյան
 
Կանայք
50 կգ -Ելենա Գասպարյան
55 կգ -Ալիսա Խոջայան
68 կգ -Լենա Գյուլումյան
+68 կգ -Անիտա Մակյան