Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կազմաքանդում են ազգային իրավունքները պաշտպանող ինստիտուտները․ Մենուա ՍողոմոնյանՊատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից. Վահե Հովհաննիսյան Հայաքվեի հանձնարարականները քպ հեռացող խմբակին. Հրայր ԿամենդատյանԱնանիա Շիրակացին իր «Աշխարհացույց» մատյանում նկարագրում է Արցախ աշխարհի տեղադրությունը, որը համընկնում է «միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածքի» հետ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի մեզ նորից հարգեն ու ընկալեն որպես արժանապատիվ գործընկեր. Ավետիք Չալաբյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքովՈւժեղ Հայաստանի կառուցման գործում իր դերն ու նշանակությունն է ունենալու Սամվել Կարապետյանը. Արմեն Եզեկյան20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը Վարկանիշի անկման ուղին. ինչու է Փաշինյանի երկրորդ ժամկետը վերածվել քաղաքական ճգնաժամի Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Իրավունք

Վրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ «Սատուրն Գարդեն» հյուրանոցում 2 կին, օգտվելով իր անուշադրությունից, տաբատի գրպանից գողացել են 4,500 դոլար

Մայիսի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում, որը տաք հետքերով բացահայտել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 02:15-ի սահմանում, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Վրաստանի Հանրապետության քաղաքացի 55-ամյա Մերաբ Դունդուային և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմանում, իր ընկերոջ՝ Ռամազիի հետ գտնվել են եղել Բագրատունյաց պողոտայում գործող «Սատուրն Գարդեն» հյուրանոցային համալիրում, որտեղ իրեն թալանել են։

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ Մ. Դունդուային ու նրա ընկեր Ռամազին աշխատում են վրացական «Պոնտի» ընկերությունում՝ որպես բեռնատարի վարորդներ և եկել են նշված հյուրանոցային համալիր, որտեղ էլ 2 անծանոթ աղջիկների հետ փորձել են ժամանակ անցկացնել, ու ըստ Մ. Դունդուայիի հայտնածի՝ այդ աղջիկները, օգտվելով իր անուշադրությունից, տաբատի գրպանից գողացել են 4,500 ԱՄՆ դոլար։

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Շենգավիթի ոստիկանները ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են կասկածյալ աղջիկների ինքնությունը. նրանք են Երևանի բնակիչ 45-ամյա Նախշուն Ս.-ն և Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Սիրուն Ս.-ն։

Նշված անձինք գողություն կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձերբակալվել և ներկայացվել են Շենգավիթի քննչական բաժին։ Նշված կանայք հերքում են Մ. Դունդուայիի պնդումը՝ ասելով, որ  ճիշտ է՝ այդ տղամարդկանց հետ են եղել, բայց գումար չեն տարել։