Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան2025 թվականին ՀԾԿՀ-ն սպառողների կողմից ստացել է 3460 դիմում-բողոք, հանձնաժողովի կարգավորման դաշտում գործող ընկերությունները բյուջե են փոխանցել 10.3 մլրդ դրամ. Մեսրոպ Մեսրոպյան
Մշակույթ

Սուրբ Մատրոնա Մոսկվացու մասունքը բերվել է Հայաստան

Սուրբ Մատրոնայի մասունքը Հայաստանում է: Ռուսական կայսրության խորքերից՝ «գլուբինկայից», Մոսկվա եկած Մատրոնա Նիկոնովան, լինելով կույր, տեսնում էր ապագան և բժշկում էր մարդկանց՝ նույնիսկ ամենաանհույս հիվանդներին: Նա կանխատեսել է Ռուսական կայսրության փլուզումը, հեղափոխությունն ու քաղաքացիական պատերազմը, Երկրորդ համաշխարհային պատերազմն ու Ռուսաստանի չպարտվելը, Ստալինի մահը, Գորբաչովի չստացված «պերեստրոյկան» և այլ հայտնի իրադարձություններ, բուժել է հազարավոր մարդկանց: Երանելի Մատրոնա Մոսկվացին գիշերուզօր ընդունում էր հավատացյալներին, օգնում և մխիթարում նրանց:

Իր աստվածահաճո գործերի համար Մատրոնա Մոսկվացին Ռուս ուղղափառ եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքին: Ռուս հոգևորականների խոսքով՝ սուրբ Մատրոնային սիրում և մեծարում են նաև Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդները:

Կիրակի օրը՝ մայիսի 11-ին, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի օրհնությամբ, սուրբ Մատրոնա Մոսկվացու մասունքներից մի մասնիկ բերվեց Ռուս ուղղափառ եկեղեցու Երևանյան-Հայաստանյան թեմ: Մասունքի տեղափոխման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Երևանի Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցում: Պատարագի և աղոթքի արարողությունը Սուրբ Մատրոնայի մասունքի մոտ առաջնորդում էր Երևանյան-Հայաստանյան թեմի ժամանակավոր կառավարիչ Աքսիյ արքեպիսկոպոս Պոդոլսկին:

Ռուս հոգևորականի խոսքով՝ սուրբ Մատրոնային սիրում և մեծարում են ոչ միայն Ռուս ուղղափառ եկեղեցու հավատացյալնները, այդ թվում՝ ազգությամբ հայ ուղղափառները, այլև Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդները:

Մոսկվայից ժամանած արքեպիսկոպոսը պատմում է Սուրբ Մատրոնայի հրաշագործությունների մասին՝ բացատրելով, թե ինչու է նա այդպիսի մեծ ժողովրդականություն վայելում ամբողջ Ռուսաստանում և նույնիսկ Դաշնության սահմաններից դուրս: Մոսկվայի Սուրբ Կույսերի վանքի մոտ, որտեղ ամփոփված են Մատրոնա Մոսկվացու մասունքները, մշտապես մարդկանց հսկայական հերթեր են գոյանում, մարդկանց հոսքն այստեղ երբեք չի դադարում: Դեռ վաղ առավոտից մենաստանի հարակից տարածքում սովորաբար ասեղ գցելու տեղ չի լինում: Հատուկ այդ նպատակով մենաստանին կից կառուցվել է «Պոկրովսկի» հյուրանոցը, իսկ Տագանսկի փողոցում գտնվող մենաստանն օրական ունենում է ավելի քան 10 հազար այցելու: Ռուսաստանի տարբեր մարզերից, արտասահմանից հավատավոր մարդիկ գալիս են՝ հաղորդակից լինելու սրբի մասունքներին և նրա սրբապատկերին: Բոլորի ձեռքին ծաղիկներ են լինում: Նրանք այդ ծաղիկները դնում են ջրով լի ամանի մեջ: Հետո ծաղիկները հատուկ ծիսակարգով օրհնվում են  և թերթիկների տեսքով վերադարձվում այցելուներին: Դրանք օգտագործվում են բուժիչ նպատակներով: Աքսիյ արքեպիսկոպոսն ասում է, որ Սուրբ Մատրոնայի մասունքների մոտ աղոթելու են գալիս նույնիսկ այնպիսի մարդիկ, ովքեր հազվադեպ են եկեղեցի մտնում:

Հոգևորականն ընդգծում է՝ այսօր էլ Սուրբ Մատրոնան լսում է մարդկանց աղոթքները և օգնում նրանց կյանքի տարբեր իրավիճակներում: Այժմ Ռուս ուղղափառ եկեղեցին ստեղծել է այդ հնարավորությունը նաև Հայաստանում իր հետևորդների և բոլոր հավատացյալների համար: Ահա թե ինչու Սուրբ Մատրոնայի մասունքի մի մասնիկը Հայաստան բերելը մեծ ոգևորություն էր առաջացրել ռուս ուղղափառ համայնքի շրջանում:

Վաղ առավոտից հավատացյալները հավաքվել էին եկեղեցում՝ դիմավորելու սրբադասված Մատրոնա Մոսկվացու մասունքը: Շուտով նրանց միացավ նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Եկեղեցու ղողանջների ներքո՝ ոսկեզօծ պատյանի մեջ դրված մասունքը հանդիսավոր կերպով ներս բերվեց:

Պատարագը սկսվեց Սուրբ Զատկի աղոթքով ու շարականով. «Քրիստոս հարություն առավ մեռելներից, Իր մահով մահին հաղթեց և Իր հարությամբ մեզ կյանք պարգևեց»:

Պատարագն ընթանում է Ուղղափառ եկեղեցու ծիսակարգի բոլոր կանոններով: Ծիսակատարության առաջին մասը ընծայումն է, որի ընթացքում պատրաստվում են Հացն ու Գինին, որոնք հետո քահանայի աղոթքներով կվերածվեն Քրիստոսի Մարմնի և Արյան: Սկսվում է աղոթքը ողջերի ու մեռյալների համար: Սարկավագը «Ալելուիայի» հնչյունների ներքո հանդիսավոր կերպով ներս է բերում սեղանապետական Ավետարանը, աղոթքներն ու շարականները շարունակվում են մի քանի ժամ: Եկեղեցին լցված է խնկի բույրով:

Տաճարի ճարտարապետությունն ու ներքին հարդարանքը տպավորիչ են: Եկեղեցին ռուսական է, բայց պատերին աչք են զարնում նաև հայկական երանգները: Եկեղեցու ճակատային մասում երեք որմնանկար կա. կենտրոնում սրբապատկերը գրառված է հունարենով, ձախ կողմում Ալեքսանդր Նեվսկին է, իսկ աջ կողմում պատկերված է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ հայերեն գրությամբ: Նույն գաղափարն օգտագործվել է նաև եկեղեցու ներսում: Պատկերակալի կենտրոնում Սուրբ Երրորդության պատկերն է, որը, ինչպես եկեղեցու սպասավորներն են պատմում, համացանցի օգտատերերը կնքել են «Հայկական երրորդություն» անունով, քանի որ Սուրբ Երրորդության թիկունքում պատկերված լեռը, ծառը և տունը ակնհայտ հայկական երանգներ ունեն: Լեռը բիբլիական Արարատն է, ծառը ոճազարդված է ծիրանի ծառի ոճով, իսկ տունը պատկերված է հայկական ուղղափառ եկեղեցիների տարրերով:

Պատկերակալի ամբողջ աջ մասը հայերեն գրություններով է: Այստեղ Քրիստոսի կողքին պատկերված են Հայ առաքելական եկեղեցու այն սրբերը, որոնք ընդհանուր են նաև ուղղափառ եկեղեցու համար, այդ թվում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Սուրբ Մեսրոպ Մաշտոցը, Հռիփսիմյանց կույսերը և մյուս հայտնի սրբերը: Եկեղեցու սրբապատկերների մեջ իր ուրույն տեղն ունի նաև Սուրբ Մատրոնայի սրբապատկերը:

Իսկ այդ ընթացքում պատարագը շարունակվում է: Եկեղեցու ներսում հավաքված ուղղափառ հավատացյալները հոգևորականների հետ հավասար աղոթում են. Աստվածաշնչի նրանց իմացությունը, քրիստոնեական խոնարհությունն ու խորը հավատքը միայն հիացմունք է առաջացնում: Նրանց մեջ կան շատ հայեր: Ուշադրություն է գրավում հատկապես ծնկաչոք աղոթող՝ հայկական զինվորական համազգեստով այս տարեց մարդը: Քրիստոնեական տարբեր եկեղեցիների միջև բաժանումներն ու տարանջատումները աստիճանաբար ջնջվում են Սուրբ Աստվածածնի տաճարի ներսում, և արդեն այդքան էլ էական չէ՝ հայ առաքելական ես, թե ռուս ուղղափառ. Աստված մեկ է բոլորի համար և Նա հավասարապես սիրում է բոլորիս. սա է պատարագիչ հոգևորականի գլխավոր քարոզը: Սուրբ հաղորդությունից հետո Աքսիյ արքեպիսկոպոսը քարոզխոսությամբ դիմեց ժողովրդին՝ շնորհավորելով բոլորին Սուրբ Զատկի լուսավոր տոնի կապակցությամբ:

«Զատկի գիշերը ամենակարևոր գիշերն է յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում»,- ընդգծում է բարձրաստիճան հոգևորականը, - «քանի որ այդ գիշեր Աստված հնարավորություն է մեզ տալիս միշտ լինելու Իր հետ»:

«Մի պահ խորհեք այդ մասին», - շարունակում է արքեպիսկոպոսը, - «որ Հին Կտակարանում, մինչև Փրկչի խաչելությունն ու հարությունը, բոլոր բարեպաշտպները մահից հետո հայտնվում էին դժոխքում, բայց լրիվ այլ բան է տեղի ունենում նոր ժամանակներում՝ շնորհիվ Քրիստոսի զոհաբերության»: Նաև ընդգծում է՝ մեզնից յուրաքանչյուրը կարող է վճռել աշխարհի ճակատագիրը, եթե հետևի Աստծո պատվիրաններին:

Սուրբ Մատրոնայի մասունքը Հայաստանում է լինելու մինչև հուլիսի 1-ը: Այս ընթացքում այն հանգրվանելու է Երևանի, Վանաձորի, Գյումրիի, Պրիվոլնոյեի, Դիմիտրովի ռուսական եկեղեցիներում:

Վերջում մասունքը կրկին բերվելու է Քանաքեռի Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցի, որտեղ նախատեսվում է մասունքը Ռուսաստան վերադարձնելուց առաջ եկեղեցական հանդիսավոր արարողություն իրականացնել:

Մատրոնա Մոսկվացին ծնվել 1881 թվակաինի նոյեմբերի 22-ին՝ Տուլայի նահանգի Սեբինո գյուղում, և մահացել է 1952 թվականի մայիսի 2-ին՝ Մոսկվայի շրջանում: 1999 թվականին Ռուս ուղղափառ եկեղեցին Մատրոնա Մոսկվացուն դասել է սրբերի շարքը՝ նրա մասունքները համարելով սրբություն: Սուրբ Մատրոնայի օրը Ռուսաստանում նշվում է մարտի 8-ին: