Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից. Վահե Հովհաննիսյան Հայաքվեի հանձնարարականները քպ հեռացող խմբակին. Հրայր ԿամենդատյանԱնանիա Շիրակացին իր «Աշխարհացույց» մատյանում նկարագրում է Արցախ աշխարհի տեղադրությունը, որը համընկնում է «միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածքի» հետ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի մեզ նորից հարգեն ու ընկալեն որպես արժանապատիվ գործընկեր. Ավետիք Չալաբյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքովՈւժեղ Հայաստանի կառուցման գործում իր դերն ու նշանակությունն է ունենալու Սամվել Կարապետյանը. Արմեն Եզեկյան20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը Վարկանիշի անկման ուղին. ինչու է Փաշինյանի երկրորդ ժամկետը վերածվել քաղաքական ճգնաժամի Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համար
Իրավունք

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արթիկ» տարածքային բաժնի ծառայողները նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, հատուկ հսկողություն են սահմանել դատապարտյալներ Ա․Հ․-ի և Ա․Ս․-ի, ինչպես նաև նրանց մոտ կարճատև տեսակցության եկած երկու քաղաքացու նկատմամբ։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից:

Տեսակցությունների ընթացքում ծառայողները նկատել են, որ դատապարտյալ Ա․Հ․-ն փորձում է մյուս դատապարտյալին փոխանցել կասկածելի փաթեթ։ Ծառայողների կողմից արձանագրվել է փոխանցման պահը և կասեցվել այն։ Տվյալ փաթեթի զննությամբ հայտնաբերվել են առանձնացված փաթեթներ և սրվակներ, որոնց մեջ առկա են եղել տարբեր թմրամիջոցների նմանվող նյութեր։

Բացի այդ՝ 2 դատապարտյալները և տեսակցության եկած 2 քաղաքացիները ծառայողների կողմից ենթարկվել են խուզարկության, որի արդյունքում դատապարտյալ Ա․Հ․-ի տաբատի գրպանից հայտնաբերվել են բաժանորդային քարտ, 2 սպիտակ դեղահաբ և կանեփի սերմին նմանվող 2 հատիկ։ 

Ամբողջական նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին։