Իրանն ու Չինաստանն կընդլայնեն համագործակցությունը տեխնոլոգիական համագործակցության ոլորտում
Իրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաթար Հաշեմին և վերջինիս չինացի գործընկեր Լի Լեչենգի միջև Պեկինում տեղի ունեցած հանդիպմանը կողմերն ընդգծել են երկու երկրների միջև տեխնոլոգիական համագործակցության ամրապնդման կարևորությունը։
«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվականը՝ մանրամասնելով, որ Սաթար Հաշեմին Պեկին է այցելել իր չնացի գործընկերոջ հրավերով։
Հանդիպման ընթացքում նախարարներն ընդգծել են երկկողմ համագործակցության ընդլայնումը, մասնավորապես՝ արհեստական բանականության, արդյունաբերական խելացիացման, կապի ենթակառուցվածքների զարգացման և մարդկային ռեսուրսների վերապատրաստման ոլորտներում։
Հաշեմին Չինաստանը բնութագրել է որպես Իրանի ռազմավարական գործընկեր և դաշնակից՝ ընդգծելով կապերի խորացման անհրաժեշտությունը 2024 թվականի հոկտեմբերի 22-ից 24-ը Ռուսաստանի Կազան քաղաքում կայացած գագաթնաժողովի շրջանակներում առաջնորդների հանդիպումից հետո։
Լի Լեչենգն, իր հերթին, ընդգծել է չին-իրանական պատմական և բարեկամական հարաբերությունները՝ Իրանին անվանելով տարածաշրջանային ամենակարևոր գործընկերներից մեկը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի