Չինաստանը խնայողության խիստ կանոններ է սահմանել պաշտոնյաների համար` արգելելով թանկարժեք սնունդ, ճոխ գործուղումներ ու շքեղ ծաղկային կոմպոզիցիաներ
Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեն Չինաստանի Պետական խորհրդի հետ համատեղ որոշում է ընդունել՝ խնայողության խիստ կանոններ սահմանելով պետական պաշտոնյաների համար: Դրանց նպատակն է ծախսերը կրճատել, պետական գումարները խնայել, ինչպես նաև միջոցների վատնման դեմ պայքարել։ Այն նախատեսում է մի քանի արգելքներ պետական պաշտոնյաների համար։
Փաստաթուղը պարունակում է 63 կետ և կոչ է անում «խստորեն հետևել պաշտոնական չափանիշներին» և «միջոցների ծախսման վերահսկողության համակարգ ներդնել»։ Համաձայն դրա՝ Չինաստանի կառավարության և կուսակցական պաշտոնյաներին այժմ արգելվում է աշխատանքային ճաշի ժամանակ ուտել թանկարժեք սնունդ, օգտագործել թանկարժեք ծխախոտ և ալկոհոլ։ Պաշտոնյաներին արգելվում է նաև սահմանված սահմանաչափը գերազանցող «թանկարժեք ժամանց անցկացնել, ընդունել նվերներ, արժեթղթեր և վճարման վաուչերներ և արտերկրում մոլախաղերի մասնակցել»։
«Արտասահման գործուղումների ժամանակ պետական միջոցները չպետք է օգտագործվեն հաստատությունների կամ պետական ձեռնարկությունների միջև նվերներ փոխանակելու կամ միմյանց զվարճացնելու համար: Արգելվում է կանոնների խախտմամբ քաղաքացիական ավիացիայի, ինչպես նաև մասնավոր, կորպորատիվ և արտասահմանյան ավիաընկերությունների չարտերային թռիչքները, նորման գերազանցող ճոխ կեցավայրերով և տրանսպորտով ապահովելը, այցելած երկրների կամ շրջանների քանակն ավելացնելը, առանց թույլտվության գործուղման երթուղին կամ օրերի քանակը փոխելը»,- ասվում է հրամանագրում։
Այսուհետ արգելվում են «քողարկված զբոսաշրջային ուղևորությունները»՝ յուրաքանչյուր գործուղում պետք է ունենա հստակ նպատակ։
Պաշտոնյաները պետք է նաև խստորեն վերահսկեն պատվիրակությունների հյուրընկալման ծախսերը, իսկ հանդիպման վայրերը պետք է լինեն պարզ: Համաժողովներում այլևս չեն լինի շքեղ ծաղկային կոմպոզիցիաներ:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի