Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Աշխարհ

Խամենեին կասկածում է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններն արդյունավետ կլինեն

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլաh Ալի Խամենեին կասկածում է, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման նպատակով ԱՄՆ-ի հետ բանակցություններն արդյունավետ կլինեն: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Ե՛վ այն ժամանակ (Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռաիսիի օրոք), և՛ հիմա, բանակցություններն ընթանում են միջնորդների միջոցով, բայց՝ առանց արդյունքի: Այժմ մենք չենք կարծում, որ դրանք որևէ արդյունքի կհանգեցնեն: Պարզ չէ՝ ինչ կլինի հետո»,- Խամենեիի խոսքը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։

Իսլամական Հանրապետության ղեկավարի խոսքով՝ Իրանից ուրանի հարստացման դադարեցումը պահանջելը մեծ սխալ է։ 

«Ցանկանում եմ հակառակ կողմին նախազգուշացում անել՝ ԱՄՆ ներկայացուցիչները, որոնք միջնորդների միջոցով մասնակցում են այս բանակցություններին, փորձեք անհեթեթություններ չխոսել: Իրանին ասել, որ թույլ չեք տա հարստացնել ուրան, մեծ սխալ է։ Մեզ ոչ մեկի թույլտվությունը պետք չէ: Հաջորդ անգամ ես Իրանի ժողովրդին կբացատրեմ, թե ինչու են նրանք (ամերիկացիներ) այդքան կենտրոնացած ուրանի հարստացման վրա, ինչու են Արևմուտքը, ԱՄՆ-ն և մյուսները այդքան համառորեն պնդում, որ հարստացման գործընթացը դադարեցվի Իրանում»,- ասել է Խամենեին։

Վաշինգտոնն ավելի վաղ հայտարարել էր, որ Թեհրանը պետք է հրաժարվի ուրանի հարստացումից և սահմանափակի իր միջուկային ծրագիրը։ Իրանի ԱԳՆ-ն նշել է, որ Իսլամական Հանրապետության իշխանությունները պատրաստ են ԱՄՆ-ի հետ քննարկել ուրանի հարստացման ծավալների և մակարդակի սահմանափակումը, եթե պատժամիջոցները չեղարկվեն։ Միևնույն ժամանակ նրանք ընդգծել են, որ երբեք չեն համաձայնի դադարեցնել միջուկային ծրագիրը, քանի որ խաղաղ միջուկային էներգիայի իրավունքը երաշխավորված է բոլոր երկրների համար, որոնք ստորագրել են Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը: Իսկ Թեհրանն առաջիններից է միացել պայմանագրին։