Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Տնտեսություն

Բրիտանական առաջընթաց. տիեզերական արևային էներգիան դառնում է իրականություն

Բրիտանական Space Solar ընկերությունը կատարել է տեխնոլոգիական հեղափոխություն՝ հաջողությամբ փորձարկելով տիեզերքից Երկիր անլար էներգիա փոխանցելու համակարգ։ Փորձարկումները ցույց են տվել, որ նրանց տեխնոլոգիան թույլ է տալիս ստանալ 13 անգամ ավելի շատ էներգիա, քան ավանդական ցամաքային արևային վահանակները։ Համակարգը հիմնված է Cassiopeia ուղեծրային արբանյակների վրա, որոնք հագեցած են թեթև ֆոտոէլեկտրական մոդուլներով և անդրադարձնող հայելիներով։

Այս համակարգով էներգիայի ճառագայթը փոխանցվում է 360 աստիճանով՝ առանց շարժվող մասերի, տեխնոլոգիան աշխատում է օր ու գիշեր, անկախ եղանակային պայմաններից, արդյունավետությունը չի նվազում մթնոլորտով անցնելիս, և համատեղելի է այլ վերականգնվող էներգիայի աղբյուրների հետ։ «Տիեզերքում գիշեր, ամպեր կամ մթնոլորտային աղավաղումներ չկան», - բացատրում են ընկերությունում։ «Սա թույլ է տալիս մեր վահանակներին աշխատել առավելագույն արդյունավետությամբ՝ շուրջօրյա»։

Cassiopeia նախագիծը (արժեքը՝ 2.26 մլն դոլար) հաստատել է տեխնոլոգիայի տեխնիկական և տնտեսական կիրառելիությունը. «Մեր ճառագայթն անվտանգ է և ունի ցածր ինտենսիվություն»,- ընդգծում են մշակողները։ «Միաժամանակ, այն գործնականում չի կորցնում էներգիան փոխանցման ընթացքում»։

Space Solar-ը նախատեսում է 5 տարի հետո գործարկել առաջին մեգավատտային համակարգը, 12 տարի հետո հասնել գիգավատտային հզորությունների, 2030 թվականին սկսել առևտրական օգտագործումը։ «Սա մաքուր էներգիայի ոլորտում պարադիգմի փոփոխություն է»,— հայտարարել է ընկերությունը։ «Մենք ստեղծում ենք կայուն և մատչելի էներգիայի աղբյուր ամբողջ աշխարհի համար»։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]