Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տավուշի մարզի պարեկները հիվանդանոցից կատարված գողության դեպք են բացահայտել Ոչ ոք չի՛ լռեցնի հայի ձայնը․ «Մեր ձևով» Ուկրաինան երբեք չի եղել և չի լինի խաղաղության խոչընդոտ. Զելենսկին՝ Թրամփին Այն ամենը, ինչ կարելի է իմանալ Արևմտյան ցինիզմի և լկտի քաղաքականության մասին․ Մհեր ԱվետիսյանԴատախազը հետ է վերցրել Սամվել Կարապետյանի տնային կալանքի միջնորդությունը և մուտքագրվել է կալանքի միջնորդություն. Վարդևանյան ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետը հող հանձնելու, Սև լճի, Կիրանցի մասին․ ՀՃԿ անդամ Նառա Գևորգյան Նիկոլ Փաշինյանը ընտրությունների գնալու ժամանակ չունի օրակարգ, չունի առաջարկ․ Նաիրի Սարգսյան Հայոց պետությունը եղել է մինչև ձեզ և կլինի ձեզնից հետո. Արշակ ԿարապետյանՄեր պատանդառված հայրենակիցների ազատման վերաբերյալ կարևոր դիտարկում. Մենուա Սողոմոնյան Ադրբեջանն ուզում է վերահսկել Հայաստանի վառելիքի շուկան․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը խուսանավում է Իրանի և ԱՄՆ-ի միջևՏարօրինակ զարգացումներ երկաթուղու շուրջՍամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հանդես կգա մեկնաբանությամբ այսօր ժամը 15։40-ին․ Մարիաննա Ղահրամանյան Սրա անունը թալան է, իսկ իշխանությունն էլ դարձել է թալանչի. Էդմոն ՄարուքյանՀայաստանում թոշակը ցածր է, դեղերը՝ թանկ․ Ցոլակ Ակոպյան Բանակը պետք է կոփի, ոչ թե փայփայի. և հարցն ամենևին գլխարկը չէ, այլ գաղափարը. Ա.ՂուկասյանՄեկը տալիս է ու ստեղծում, մյուսը՝ վերցնում ու յուրացնումԹույլ առաջնորդը քաղաքացիների փողը ծախսում է իր համար. ուժեղ առաջնորդն իր սեփական փողն է ծախսում քաղաքացիների համարՀայաստանը՝ մեծ սպորտային երկիր Ֆիզմաթ դպրոցի սաներ Արսեն Մակարյանն ու Սարգիս Առաքելյանը նվաճել են ոսկե մեդալներ
Ժամանց

«Կարոտում եմ հորս հանգիստ նստելը՝ մեր ամառանոցի նստարանին». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյան իր ֆեյսբուքյան էջում հայրիկի հետ լուսանկար է հրապարակել՝ կիսվելով իր էմոցիաներով: 

«- Իսկ ի՞նչ ես դառնալու, երբ մեծանաս, - հարցնում էին:

Հարս,- պատասխանում էի ես,- ու ամուսնանալու եմ պապայիս հետ .....

Մանուկներն անկեղծ են ... իմ պապայի կերպարն ամենասիրունն էր ինձ համար,

ամենից ուժեղ տղամարդն էր ու ամենահոգատար մարդը:

Իմ տղամարդն էր, որի նշաձողը բարձր էր՝ չափազանց...

Ես՝ նրա արքայադուստրը...

Ես... եղել եմ միշտ իմ հոր բաժինը, ինչպես, որ ինքն էր ամբողջապես իմը :

Ի՞նչն ես կարոտում ամենից շատ.,- հարցնում են...

կանաչ արևածաղիկները, որ թաքցնում էր աչքերում ու, երբ ժպտում էր՝ արևներ էին դառնում,

խառն ու տարօրինակ պատմությունները, որոնք շատ գունավոր էին, երևի մի քիչ չափազանցրած( դե կինոյի տղան էր) ու միշտ հետաքրքիր

կյանքի բարդագույն վիճակում շատ սթափ մնալը՝ առանց ավելորդ ինքնախղճահարության կամ ինքնաքանդության, Գանձակի իր արմատի ուժն էր...

առողջ էր իր և ուրիշների նկատմամբ, ամեն անկապի չէր ասի՝ ընկերս էր( էն տղայական սովորություն կա է, որ ում հետ մի կտոր հաց են ուտում, բա, թե մեր ընԳերնա) ...շատ, ահավոր քիչ ընկեր ուներ...

մենք էինք իր ընկերը, հարևանը, գործընկերը ուր գնար՝ կին աշխատակիցների մեծ «ֆան- ակումբ» ուներ, դե ախր դեմքին նայեք, այլ կերպ չէր էլ լինի...

կարոտում եմ իր հանգիստ նստելը՝ մեր ամառանոցի նստարանին, ու կանաչներով իր դրախտային այգուն նայելը...

իր ու Լեդիի երկխոսությունները)- մի առանձին կինո

ալյումինե սովետական սանր ուներ. պահում էր բաճկոնի ծոցագրպանում. ճիշտ պահի արագ սանրում էր՝ արդեն տարիքն առած մազերը, որոնք Երևանյան գիժ քամիներին չէին դիմանում:

Ծալած անձոռոցիկ՝ գրպանում, սպիտակ շապիկը միշտ մաքուր, օսլայած, մաքրահոտ. ծայրահեղ մաքրակենցաղ էր ու կոկիկ:

մերն ուրիշ կապ էր, բացառիկ, հիմա չկա հայրս, իր դրախտային հանգստարանում է ... երկինքներում, էնտեղ որտեղ նրա արևածաղկով կանաչ աչքերի տունն է,

որտեղ իր իսկական ազատ բնույթն է՝ դեմ գնացող բոլոր կարծրատիպերին և պահելով իր կարևոր չգրված օրենքները...

հիմա հավերժ հետս է՝ առանց դադարի, երազներիս գալով, ինձ սփոփելով ու ամեն քայլիս մեջ ապրելով...

Իմ աշխարհը հորս աչքերի միջով եմ տեսել. նրա տեսած Հայաստանն անհավանական էր...

աչքերում՝ մեր բարկ արևը, կիզիչ կանաչն ու լուռ տխրությունը, որը միայն մահից հետո հասկացա... բեռ չդարձող հայ էր, բեռդ թեթևությամբ տանող հայ էր երեք ուժեղագույն դուստ կերտած հայր էր»,- գրել է Նազենի Հովհաննիսյանը: