Լոս Անջելեսում ձերբակալվել է 14 հոգանոց հայկական հանցախմբի ղեկավարը
ԱՄՆ Ներքին անվտանգության վարչությունը Լոս Անջելեսում ձերբակալել է 14 հոգանոց հայկական հանցախմբի ղեկավարին և մյուս անդամներին, որոնք կասկածվում են մոտ 30 մլն դոլարի հափշտակման համար. գումարը նախատեսված էր COVID-ի համավարակի ընթացքում օգնության և փոքր բիզնեսի վարկերի համար։ Վարչությունն իրականացրել է լայնածավալ հատուկ գործողություն՝ բացահայտելով միջազգային կազմակերպված հանցախումբ, որը մեղադրվում է դաշնային ֆինանսական ծրագրերից միլիոնավոր դոլարներ հափշտակելու համար, գրում է Fox News-ը։
Ըստ քննիչների՝ խմբի ղեկավարն է հայկական ծագումով Ուիլյամ ՄըքԳրայանը, որին մեղադրում են կեղծ փաստաթղթերով կեղծ ընկերություններ ստեղծելու և միլիոնավոր դոլարներ հափշտակելու համար։ Քննիչների տվյալներով՝ ՄըքԳրայանը եղել է հանցախմբի «ուղեղը»։ Ըստ քրեական գործի՝ նա կապեր է ունեցել հանցավոր շրջանակների հետ, սպառնացել է մի քաղաքացու զենքով և բեյսբոլի մահակով, և համարվել է անկանխատեսելի մարդ։ Նրա նախաձեռնությամբ ստեղծվել են կեղծ ընկերություններ, որոնց միջոցով ներկայացվել են ֆինանսական օգնության հայտեր՝ օգտագործելով կեղծ բանկային և հարկային փաստաթղթեր։
Իրավապահները խուզարկությունների ընթացքում առգրավել են կանխիկ գումար, տեխնիկա և զենք։ Կասկածյալներին մեղադրում են դավադրության, բանկային և հարկային խարդախության, ինչպես նաև փողերի լվացման համար։
Գործողության արդյունքում ձերբակալվել է 14 անձ, որոնցից 13-ը հայկական ծագում ունեն, սակայն ԱՄՆ քաղաքացիություն են ձեռք բերել։ Առնվազն մեկ կասկածյալ կանգնած է արտաքսման սպառնալիքի առաջ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի