Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին
Հասարակություն

Ֆասթեքսը սպորտի ֆեդերացիաներին տրամադրել է 276 միլիոն դրամ

Ս.թ. մայիսի 27-ին Հայաստանի բլոկչեյն էմբասի հանդիսացող ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել Ֆասթեքսի կողմից 13 սպորտի ֆեդերացիաների դրամական պարգևների հանձնման արարողությունը:
Միջոցառմանը ներկա են եղել ֆեդերացիաների ներկայացուցիչներ, սպորտի սիրահարներ և աջակիցներ: «Օլիմպիոնիկ» մարզական բարեգործական հիմնադրամի նախագահ Կարեն Գիլոյանը պատմել է, թե ինչպես դեռ 2024 թ. Բադալյանների ընտանիքի հետ զրույցից հետո ծրագիրն արժանացել է բարեհաճ վերաբերմունքի և հայտարարվել էր, որ առաջիկա յոթ տարիների ընթացքում հայկական սպորտի զարգացման համար ծախսվելու է հինգ միլիոն թոքեն:


Նախորդ տարի  մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին, մերսողներին, ֆեդերացիաներին 714,000 թոքենին համապատասխան ՀՀ դրամ է տրամադրվել  տարբեր առաջնությունների անցկացման համար: Այս տարի փետրվարին կայացած Հոգաբարձուների խորհրդի նիստից հետո որոշվել է, որ դրամաշնորհ կստանան նաև այն ֆեդերացիաները, որոնք առաջատար են, ուժեղ և փառքով են պսակում մեր երկրի պատիվը: Գումարը տրվելու է փուլ առ փուլ. արդեն կա 81 պարգևատրվող Եվրոպայի առաջնության բոլոր մարզաձևերում, և տարեվերջին Աշխարհի առաջնության գրանցված արդյունքներով կբաշխվի գումարի մնացած մասը:

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանը նշել է. «Ֆասթեքսը, հավատարիմ մնալով իր նախաձեռնությանը, շարունակում է մնալ հայկական սպորտի կողքին: Շնորհավորում եմ բոլորիդ ձեր հաղթանակների ու հաջողությունների կապակցությամբ: Մենք հպարտանում ենք դրանցով ու շատ ենք գնահատում. ոչ միայն մարզիկների, այլ նաև մարզիչների, բժիշկների, հոգեբանների և աջակից անձակազմի դերն այդ ամբողջում: Առ այսօր Ֆասթեքսը տրամադրել է հայկական սպորտի զարգացման համար շուրջ 950 միլիոն դրամ»:

Տափօղակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ Վահրամ Սարգսյանը հայտարարել է, որ տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության ժամանակ Հայաստանն առաջին անգամ պատմության մեջ դարձավ արծաթե մեդալակիր: Կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության արդյունքում էլ հայ մարզիկներն ունեցել են առաջին երկու բրոնզե մեդալները: 

«Շատ շնորհակալություն Բադալյան ընտանիքին: Սպորտը ձեր կարիքը շատ ունի»,- ընդգծել է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Պավել Քարտաշյանը

Հակադոպինգային գործակալության տնօրեն, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը շեշտել է, որ Հայաստանը մաքուր սպորտի կողմնակից է, և պետք է զերծ մնալ արգելված խթանիչներից. «Ամենակարևոր պահին այս օգնությունը եկավ մեզ: Վեց տարի քրտնաջան աշխատանքից հետո Հայաստանի Հանրապետությունը կունենա իրավունք մոտակա 12 տարին միշտ մասնակցել օլիմպիական խաղերին: Եվ կաշխատենք արդարացնել ձեր վստահությունը»:

Դրամական աջակցություն է տրամադրվել Կարատեի (8 մլն), Բասկետբոլի (8 մլն), Վոլեյբոլի (8 մլն), Շախմատի ուսանողական-մարզական (8 մլն), Սպորտային պարերի (8 մլն), Ծանրամարտի (10 մլն), Ըմբշամարտի (9 մլն), Շախմատի (3 մլն), Հրաձգության (4 մլն), Հակադոպինգային (4 մլն), Սպորտային մարմնամարզության (3 մլն) ֆեդերացիաներին:

Պարգևատրման արարողությունից հետո սպորտային ֆեդերացիաների ներկայացուցիչները հուշանվերներ են հանձնել Բադալյանների ընտանիքին: Ընդհանուր առմամբ՝ Ֆասթեքսը և «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը ֆեդերացիաներին տրամադրել է 276 մլն դրամ՝ շարունակելով աջակցել հայկական սպորտի զարգացմանը: