Բալթիկ ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները
Բալթիկ ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Բալթոփս 2025» զորավարժությունները։ Այս մասին մայիսի 2-ին հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարարության Ռազմական հրատարակչական ինստիտուտը (Wojskowy Instytut Wydawniczy, WIW):
Նշվում է, որ այս տարի զորավարժություններին կմասնակցեն մոտ 50 տարբեր տեսակի նավեր։ ԱՄՆ 6-րդ նավատորմը, որը տեղակայված է Հարավային Եվրոպայում, մի քանի օր առաջ հայտարարել է, որ զորավարժություններին է ուղարկում USS Mount Whitney շտաբային նավը։ Գերմանիան ևս կունենա ուժեղ ներկայություն. «Բալթոփս 2025»-ին կմիանանաև FGS Bay ֆրեգատը, P2000 նավեր։
Լեհական ստորաբաժանումները նույնպես արդեն ժամանել են Ռոստոկ (քաղաք Գերմանիայի հյուսիս-արևելքում, որը գտնվում է Վարնիվ գետի գետաբերանում):
Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում զորավարժությունների մասնակիցները կգործեն Բալթիկ ծովի հարավային հատվածի մեծ տարածքներում՝ Դանիական նեղուցից և Յուտլանդիայի թերակղզուց մինչև Գդանսկի ծոց։ Ռազմածովային վարժանքների տարածքում որոշ նավերի անձնակազմերը կանցկացնեն հրետանային կրակոցներ։
Բացի նավերից, զորավարժություններին կներգրավվի նաև ռազմական ավիացիան։ Այս տարի կազմակերպիչները մեծ ուշադրություն են հատկացրել տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարին։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի