Հայ մշակույթի մեծերի անձնական ժամացույցները՝ յուրաքանչյուրն իր պատմությամբ. Գրականության և արվեստի թանգարանում բացվել է «Հիշողության սլաքներ» ցուցադրությունը
Գրականության և արվեստի թանգարանը հանդիսավորությամբ ներկայացրել է «Հիշողության սլաքներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որի առանցքում հայ մշակույթի մեծերի անձնական ժամացույցներն են՝ յուրաքանչյուրն իր պատմությամբ ու խորհրդով։
Ցուցադրված ժամացույցների սլաքները կանգ են առել մեր գրականության ու արվեստի երախտավորների կյանքի որոշակի կետում կամ երբեմն երբ նրանք այլևս ողջ չեն եղել՝ փոխակերպվելով անցյալն ու ապագան կամրջող մշակութային արձանագրիչների։ Ցուցադրությանը ներկայացված են շուրջ 60 ժամացույցներ, որոնց շարքում առանձնանում են Հովհաննես Թումանյանի, Ավետիք իսահակյանի, Ակսել Բակունցի, Վահրամ Փափազյանի, Մարտիրոս Սարյանի, Արամ Խաչատրյանի և այլ մշակութային գործիչների անձնական ժամացույցները։ Այս հավաքածուում միայն Բարսեղ Կանաչյանի ժամացույցն է շարունակում աշխատել մինչ օրս՝ դառնալով ժամանակի խոսուն վկան։

«Ցուցադրությունը փաստում է այն մասին, որ այստեղ, այս պահին ժամանակը կանգ է առել՝ վերափոխվելով հիշողության։ Առաջին անգամ է, որ մեկ վայրում ներկայացվում են մեր գրականության, երաժշտության, թատրոնի և կինոյի երևելիների անձնական ժամացույցները։ Ժամացույցներ, որոնք ուղեկիցն են եղել այս մարդկանց ստեղծագործական ամբողջ կյանքի և որոնց սլաքներն այսօր ցույց են տալիս ոչ թե թվեր, այլ պատմություններ, ապրած պահեր ու հիշողություններ»,- նշել է Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը։
«Հիշողության սլաքներ» ցուցադրությունը կգործի 1438 ժամ 120 րոպե` մայիսի 31-ից մինչև հուլիսի 30-ը։























ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի