Կյանքից հեռացել է «Իմ քնքուշ և նուրբ գազան» ֆիլմից հանրահայտ վալսի հեղինակ Եվգենի Դոգան
88 տարեկանում մահացել է մոլդովացի կոմպոզիտոր Եվգենի Դոգան՝ «Իմ քնքուշ և նուրբ գազան» ֆիլմից հանրահայտ վալսի հեղինակը, հայտնում է interfax.ru-ն՝ Մոլդովայի մշակույթի նախարարությանը հղումով։
«Մենք հրաժեշտ ենք տալիս նրան, ով ձայնը լույսի վերածեց՝ կոմպոզիտոր, ուսուցիչ և մշակութային գործիչ Եվգենի Դոգային», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Եվգենի Դոգան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր և Մոլդովայի Հանրապետության շքանշանի ասպետ։ Դոգան երաժշտություն է գրել թատերական բեմադրությունների, այդ թվում՝ բալետների, մանկական պիեսների, ինչպես նաև երկու հարյուրից ավելի ֆիլմերի համար։ Նրա ամենահայտնի վալսը «Իմ քնքուշ և նուրբ գազան ֆիլմից է։
Ինչպես նշում է aif.by կայքը, վալսը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես 20-րդ դարի 4 երաժշտական գլուխգործոցներից մեկը: Այս մեղեդին կատարվել է մոլորակի լավագույն համերգասրահներում: Ստեղծագործությունը հնչել է նաև 2 Օլիմպիական խաղերի բացման և փակման արարողություններին՝ 1980-ին Մոսկվայում և 2014-ին Սոչիում:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի