«Ես այլ բան չէի էլ սպասում, բայց իրենք ստում են». Օսիպյանը՝ Իջեւանում ձերբակալվածների հարազատների մասին
Ոստիկանությաւն խնդիրներից մեկն էլ կանխարգելիչ աշխատանքն է. այս պահին մենք դա ենք իրականացնում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 18-ին, Իջեւանում լրագողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով փաստին, որ Իջեւան բերված ոստիկանական զորքերը դեռ քաղաքում են:
Նա նշեց, որ նախօրեին ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներից հետո ձերբակալված 13 հոգին ապահով վայրում են գտնվում, հարազատները կարող են չանհանգստանալ:
Դիտարկմանը, որ այդ բախումների ժամանակ ոստիկանները թեթեւ վնասվածքներ են ստացել եւ դուրս են գրվել Իջեւանի հիվանդանոցից, ոստիկանապետն արձագանքեց. «Մենք վնասվածքի աստիճանով չենք որակում դիմացինի գործողությունները. Կա խուլիգանությանհատկանիշ եւ այդ հատկանիշով, նաեւ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու հատկանիշներով քրգործ է հարուցվել»:
Ինչ վերաբերում է հարազատների պնդումներին, որ բախումները ոստիկաններն են հրահրել, Օսիպյանն ասաց. «Ես այլ բան չէի էլ սպասում: Միանշանակ այդպես պետք է պատասխանեն, բայց իրենք ստում են, ոստիկանության աշխատակիցները ընդամենը փորձում էին իրենց համոզել, որ օրենքի սահմաններում ազատեն երկար ժամանակ փակ պահած ճանապարհը»:
Դիտարկմանը, որ այդ միջադեպի ժամանակ լույսերն անջատվել են, Օսիպյանն ասաց. «Տեղյակ չեմ: Դա բա՞ն է, փոխում, հակառակը, որքան լուսավոր լինի, այնքան ոստիկանության գործողությունները թափանցիկ կլինեն եւ մեզ ավելի հեշտ կլինի գործողություն անել: Ինքներս մեզ չենք վնասի»:
Լրագրողները պնդմանը, որ գիշերով ոստիկանները մտել են բնակիչների տները եւ բռնություն գործադրելով բերման են ենթարկել, Օսիպյանն ասաց. «Եթե որեւէ մեկին ներկայացնում ենք օրինական պահանջ եւ նա հրաժարվում է ներկայանալ, անկանոն շարժումներ է անում, ոստիկանությունը ստիպված է լինելու բերման ենթարկել»:
Նա եւս մեկ անգամ պնդեց, որ որեւէ զիջում իրենց կողմից չի լինելու. «Ինչ զիջման մասին է խոսքը, ի՞նչ բանակցություններ: Որեւէ զիջում չի լինելու, մենք թույլ չենք տալու ապօրինություններ եւ խստագույնս պատժվելու է նա, ով կխախտի օրենքը: Այլ տարբերակ չկա»:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը